RSS

Սուրբ Զատիկ և Մեծ Եղեռն… մեկ օրում…

25 Апр

Մեկ օր… օրը, որը հիշարժան է ողջ Քրիստոնյա աշխարհի համար… օր, երբ ցնծում է մարդկային հոգին, երբ ավետվում է աշխահի փրկության լուրը… ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ… ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ… ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ: Թերևս սխալ չեմ լինի, եթե ասեմ, որ այս տոնն ամենակարևոր տոներից մեկն է աշխարհում… քառասնօրյա պահոց շրջանից հետո ևս մեկ շաբաթ գտնվելով պահքի մեջ` այս տարի ապրլի 23-ի երեկոյան, Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտով ավետվեց Քրիստոսի հարության մեծ լուրը, իսկ ապրիլի 24-ին աշխարհի բոլոր Քրիստոնյաները նշեցին Սուրբ Զատիկը… միթե հատկանշական չէ, որ այս տարի մեկ տոնի շուրջ համախմբվեցինք բոլորս, ողջ աշխարհի Քրիստոնյաները… պատահականույուններ չեն լինում… և միթե պատահական է նաև այն, որ մեզ` հայերիս համար այդքան կարևոր ու հատկանշական 2 իրադարձություններ ևս համընկան այս տարի… ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ և… Մեծ Եղեռն… 96 տարին լրացավ այս սարսափելի ոճրագործության… 96 տարի է ամբողջ աշխարհի հայությունը սգում է մեծագույն կորուստը, որ ունեցել է իր պատմության ընթացքում… 96 տարի է, ինչ չենք հանգստանում, չենք հանդարտվում, չենք համակերպվում… երկար ու ձիգ 96 տարի… կամ… կամ մեկ ակնթարթ թվացող 96 տարի… բայց միթե ժամանակն այնուամենայնիվ կկարողանա ջնջել այն ցավն ու ցասումը, որ զգում է յուրաքանչյուր `իրեն հայ համարող անձ… արդյոք հնարավոր է վերցնել ու ջնջել ամեն բան, ասես ոչինչ էլ չի եղել… ՈՉ, միայն ոչ հայը…
Այսօրվա իրականությունն ավելի դաժան է, քան մեր պատկերացումները… թերևս կորցրել ենք հաշիվն այն տարիների, թե ինչքան են մեզ խաբել, որ “ահա, այս տարի այս մեկը կարտասանի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ” բառը”, կամ  ”դե լավ, այս տարի չեղավ, մյուս տարի անպայման կլինի…”, իսկ վերջերս առհասարակ, մեղմ ասած, “մոդա ընկավ” 20-րդ դարասկզբի այդ, իրավամբ, անմարդկային ոճրագործությունն արտասանել անգլերենով, բայց հայերեն… անհավանական է… ապսուրդի հասնող “աղվեսային” մտածելակերպ, որն ուղղակի չի տեղավորվում ուղեղում… իսկ մենք սպասում ենք… սպասում անդադար… ամեն տարի, նույն օրը, նույն դեմքերից սպասում ենք գնահատականն այն ամենի, ինչի կարևորությունն այլ ազգերի ու ժողովուրդների համար անհասկանալի էլ կմնա… ՈՉ, պատահականություններ չեն լինում…
Ուստի թող այս տարի մեծագույն տոնի ու նույնչափ մեծագույն սգի միախառնումը տա իր արդյունքը, և թող հարություն առնեն այն մարդկանց հոգիները, որոնք նահատակվեցին ողջ “քաղաքակիրթ” աշխարհի աչքի առջև… իսկ ես կուզենամ ավելացնել մի բան. եթե յուրաքանչյուրս մեր մեջ, հոգու խորքում ցանկանանք ինչ-որ բան փոխոլ, եթե գիտակցենք անձի կարևորությունն այս մեծ խնդիրը լուծելու ճանապարհին, ապա կգա ժամանակը, երբ կանգնելով Անիի ավերակների այս կողմում մենք չենք ամոքի մեր “անհասանելիության” ու կարոտի վերքերը սոսկ “Տեր Ողորմյա” երգելով, այլ կանցնենք այդ աներևակայական սահմանը, ոտք կդնենք մեր պատմական հայրենիք ու միգուցե այդ պահին զգանք` ինչ է իրենից ներկայացնում իսկական երջանկությունը… հոգու երջանկությունը… համոզված եմ, դա էլ են ցանկանում նրանք, ովքեր չկան…
Այո… պատահականություններ էս աշխարհում չեն լինում…

 

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , ,

2 комментария на «Սուրբ Զատիկ և Մեծ Եղեռն… մեկ օրում…»

  1. XKT

    25.04.2011 at 21:34

    abris Gayusha!

     
  2. Gayane Avetisyan

    25.04.2011 at 23:18

    thanksss XKT (ayl kerp asac` Qnarch) jaaan :D :) srti xosq er…

     

Добавить комментарий

Fill in your details below or click an icon to log in:

Логотип WordPress.com

You are commenting using your WordPress.com account. Log Out / Изменить )

Фотография Twitter

You are commenting using your Twitter account. Log Out / Изменить )

Фотография Facebook

You are commenting using your Facebook account. Log Out / Изменить )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.