Մայիսի 21-ին ՈՒԽ-ականներս նպատակադրվեցինք գնալ ուխտի դեպի Սուրբ Հովհաննես մատուռ: Առավոտյան սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցելով ժամերգությանը` շարժվեցինք դեպի Սուրբ Հովհաննես: Տրամադրվածությունը շատ դրական էր, և բոլորը ցանկանում էին վայրկյան առաջ հասնել տեղ: Ամեն մեկն իր մեջ ուներ իր ուխտը, իր խնդրանքը` սուրբ Հովհաննեսի բարեխոսությամբ հասցնելու Աստծուն:
Նույնիսկ եղանակային վատ պայմանները մեզ չխանգարեցին բարձրանալու սարն ի վեր: Աղջիկ, թե տղա նպատակադրված “մագլցում” էր սարը: Մատուռը գտնվում էր լեռան բարձունքին, ու հասնելու համար հաղթահարեցինք երկու մեծ սարեր: Իսկ այդ ընթացքում անձրևը անընդհատ ուժեղանում էր, վերջում էլ նաև քամին միացավ… մի խոսքով ամեն ինչ շատ դժվար էր…սակայն կյանքում միշտ էլ այդպես է,որ լավ բանի երբեք հեշտությամբ չես հասնում:
Ի վերջո երկար “չարչարանքներից” ու դժվարություններից հետո հասանք Սուրբ Հովհաննես: Շատ տարբեր աղոթքներ արեցինք, “Տեր ողորմյա”-ն երգեցինք, իսկ այդ ամենից հետո յուրաքանչյուր ոք առանձնացավ իր աղոթքներով,մտորումներով ու խնդրանքներով առ Աստված:
Իջնելիս արդեն ամեն ինչ ավելի հեշտ էր թվում,նույնիսկ եղանակն էր փոխել իր “վերաբերմունքը” մեր հանդեպ ու կապուտակ երկնքում պայլում էր արևը: Մենք բոլորս մեզ ավելի թեթևացած էինք զգում, մի տեսակ բավարարված ու հիացած:

Իջնելիս զվարճալի դեպքերն անխուսափելի էին…Թաց խոտի պատճառով`բոլորս մեկ-մեկ ընկնում էինք ներքև,իսկ ոմանք էլ գտնվում էին իրենց տարերքի մեջ` զգալով իրենց ֆուտբոլային դաշտում…
Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ անցավ, ու չնայած էքստրեմալ պայմաններին` հրաշալի օր անցկացրեցինք..
ՈՒԽՏԵՐՍ Ի ԿԱՏԱՐ!!!
Էլզա Գինեցյան
Это слайд-шоу требует JavaScript.


Karen Rafayelyan
23.05.2011 at 00:24
Jooox, hrashali or er bolor imastnerov.. Ham hogevor imastov shat lav stacvec, axotecinq, mtacecinq, zrucecinq tarber temanerov, ahagin harceri patasxan stacanq, ham el shat urax or stacvec.. payqarecinq bnutyan dem` ham jayri, ham exanaki, u dzzzzec.. de sahankumneri masin el, giteq, hastat barer chem gtni aselu..
Shnorhakalutyun kazmakerpichnerin, u naev @nk. Petrosyanin!!
XKT
23.05.2011 at 17:36
arden patkeracri inch lav e ance!:((((((((((
Usanox
23.05.2011 at 21:14
Inch lave, erb kan mardik, ovqer patrast en inchvor ban naxadzernelu u iragorcelu, dranov isk katarelov shateri nvirakan u bari cankutyunner@, inchu che nayev erazanqner@. Keccen bolor naxadzernox uxakanner@!