Հանձնաժողովներ

Մամուլի և հանրային կապերի հանձնաժողով

Մամուլի և հանրային կապերի հանձնաժողովը ՈՒԽ-ի  արմատական օղակներց մեկն է: Հանձնաժողովի հիմնական նպատակներն են` հետամուտ  լինել ինֆորմացվածության բարձրացմանը և տարաբնույթ տեղեկատվության յուրահատուկ և մատչելի կերպով ուսանողությանը ներկայացնելը: Սկզբնական փուլում հանձնաժողովը հիմնականում աշխատանք էր տանում  պաստառների պատրաստման և հրապարակման ուղղությամբ: Դրան զուգահեռ իրականացվում էին հայտարարությունների կազմում, ուսանողներին հետաքրքրող թեմաների որոնում և տրամադրում: Սակայն որոշ ժամանակ անց հանձնաժողովը թևակոխեց մի նոր ու հագեցած գործունեության փուլ, որի արդյունքն էլ եղավ հանձնաժողովի կարևորության բարձրացումը այսօրվա, և ինչու՞ չէ նաև վաղվա ուսանողության շրջանում: Հանձնաժողովի վրա դրվեցին նաև ուսանողության հետ կապերի պահպանման ապահովման, ուսանողների կարծիքի ուսումնասիրման ու ներկայացման և այլ բազմաբնույթ խնդիրներ:  Հետևողական աշխատանքի շնորհիվ մշակվեցին դրված նպատակներին հասնելու նոր մեխանիզմներ, որոնցից մեկը` Radio Jox-ը, արդեն գործում է և շատ սիրված է ուսանողության կողմից:

Հանձնաժողովի գործունեության նոր փուլ կարելի է համարել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի բլոգի ստեղծումը, որը ավելի կհեշտացնի տեղեկատվության տարածումը, միջոցառումների լուսաբանումը ուսանողության շրջանում, ուսանողությանը հնարավորություն կտա արտահայտել իրենց կարծիքը տարբեր հարցերի շուրջ:

Ինչպես բոլոր հանձնաժողովները, այնպես էլ այս մեկը չի զիջում իր դիրքերը` նվիրվածության, քրտնաջան աշխատանքի և նպատակասլացության շնորհիվ` այդ գործին ներգրավելով ակտիվ և խելացի ուսանողների բուհի տարբեր կուրսերից:

Պատասխանատու` Գայանե Ավետիսյան

Շահերի պաշտպանության հանձնաժողով

Շահերի պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ ՇՊ) ՈւԽ- կարևորագույն հանձնաժողովներից մեկն է: ՇՊ-ի հիմնական նպատակը և էությունը կայանում է նրանում, որ այն ասես իր մեջ է պարփակում ՈւԽ-ի  հիմնական նպատակներից մեկը և թերևս ամենակարևորը` ուսանողների շահերի պաշտպանությունը: Այս նպատակով ստեղծվում է դիմում-բողոքների հատուկ արկղ, որտեղ  յուրաքանչյուր ուսանող կարող է գցել իրեն հուզող հարցը կամ առաջարկությունը: Իր հերթին հանձնաժողովը հետամուտ է լինում տվյալ խնդիրների և առաջարկությունների ներկայացմանը պրոֆեսորադասախոսական կազմին: ՇՊ-ի շրջանակներում տեղի են ունենում նաև հանդիպումներ դասախոսների հետ, որտեղ ուսանողները կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները և հարցերը: Բացի այդ, ՇՊ-ի խնդիրներից է նաև ուսանողների իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև մեր բուհում կիրառվող ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգի ներկայացումը ուսանողներին: ՈւԽ-ի ՇՊ հանձնաժողովը կարևոր դերակատարություն է ունենում նաև քննությունների ժամանակ` ընդգրկելով իր անդամներին քննությունների հանձնաժողովների կազմում:

Ուսանողական խորհուրդը  չի խնայում ոչինչ` հանուն ուսանողության շահերի պաշտպանության:

Պատասխանատու` Մհեր Ավագյան

Գիտական հանձնաժողով

Գիտական հանձնաժողովը նպատակ ունի բացահայտել ուսանողների ինտելեկտուալ կարողությունները, պահպանել կապը գիտական մասի, վարչական բաժնի և ուսանողների միջև, ապահովել մասնագիտական գիտելիքների խորացումը և կազմակերպել խորհրդատվություն ցածր առաջադիմություն ունեցող ուսանողների հետ: Գիտական հանձնաժողովը պարբերաբար անցկացնում է բանավեճեր կարևոր հարցերի շուրջ: Երբեմն քննարկման նյութի առատությունը հաշվի առնելով հանձնաժողովը անցկացրել է բանավեճային նստաշրջաններ: Իր գործունեության ընթացքում Գիտական հանձնաժողովը ունեցել է մասնագիտական և ոչ մասնագիտական բանավեճեր հետևյալ թեմաներով

  • «Սոցիալ տնտեսական հիմնախնդիրները Շիրակի մարզում»
  • «Ապահովագրական շուկայի հիմնահարցերը ՀՀ-ում»
  • «Ուսանողության դերը Հայաստանի ուսանողական դաշտում»
  • «ՀՀ և համաշխարհային տնտեսության գլոբալացումը»
  • «ՀՀ ներքաղաքական դրությունը» և այլն:

Գիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ամեն ուսումնական կիսամյակ անցկացվում է ներբուհական ինտելեկտուալ առաջնություն, որին մասնակցում են բոլոր կուրսերի թիմերը:

Դեկտեմբեր ամսում կմեկնարկի “Հակաճգնաժամային շաբաթ” խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը, որի մեկնարկը կազդարարի ցուցահանդեսը` “Ճգնաժամի թողած հետքերն ու վերքերը” խորագրով: Դրան կհաջորդեն ինտելեկտուալ առաջնությունը, բանավեճը և գիտաժողովը:

Մաղթում ենք հաջող ընթացք:

Պատասխանատու` Արթուր Վարդանյան

Մշակույթի հանձնաժողով

Մշակույթի հանձնաժողովը գործել է ՈւԽ-ի գործադրման պահից` իր գործունեությունը նպատակաուղղելով ապագա տնտեսագետների մշակութային դրսևորումների խթանմանը և հետաքրքրությունների դաշտի ընդլայնմանը: Հանձնաժողովն անում է ամեն ինչ` ուսանողների ստեղծագործական ունակությունները ստվերում չթողնելու, բազմակողմանի մոտեցմամբ ազատ ժամանակը կազմակերպելու համար:

Հանձնաժողովն անցկացնում է բազմաբնույթ միջոցառումներ և ապահովում է ուսանողների կազմակերպված մասնակցությունը համաքաղաքային և այլ երիտասարդական մշակութային իրադարձություններին, որոնցից շատերը դարձել են ավանդական:

Ավանդական են դարձել նաև ամեն տարի կազմակերպվող “Ստուգման գրքույկների հանդիսավոր հանձման”  միջոցառում-հավաքույթը, որի ընթացքում տնօրինության կողմից հանդիսավոր հանձնվում են ստուգման գրքույկները, հնչում են մաղթանքներ: Միջոցառումը որպես կանոն ավարտվում է զվարճալի հանդեսով:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ հաճախակի այցեր են կատարվում տարբեր պատմամշակութային վայրեր, որոնք այցելուներին տալիս են հոգեվոր բարձր արժեքներ և որոնց նշանակությունը մեր` հայերիս համար վսեմության ու սրբության է հավասարազոր:

Մշակույթի հանձնաժողովը առաջնորդվում է   հոգևոր և նյութական արժեքների պահպանության գաղափարներով, որն էլ մեր կարծիքով մեծ ավանդ է հայ մշակույթի պահպանման  համար:

Պատասխանատու` Աննա Սողոյան

Սպորտի հանձնաժողով

Այս հանձնաժողովը նպատակադրել է առողջ կենսակերպի համադրումը մասնագիտական կրթությանը: ՈւԽ-ի կանոնադրությունում նշված ուսանողների ֆիզիկական դաստիարակությունը նպաստելու նպատակի իրագործմանն են ուղղված սպորտի հանձնաժողովի ֆունկցիաները: Սպորտային հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվում են  /շախմատի, ֆուտբոլի, սեղանի թենիսի առաջնություններ  և այլն):  Հանձնաժողովը կազմակերպում է նաև ուսանողների հանգիստը` տարբեր բնույթ ունեցող էքսկուրսիաներ կազմակերպելով:

Պարբերական  են դարձել բուհ-ի շրջակայքի, քաղաքի, հուշահամալիրների բարեկարգմանն ու ծառատնկման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելը:

Սպորտի հանձնաժողովի ներկայացուցիչները իրենց մեծ կամքի ուժով կարողացել են պատվավոր տեղեր զբաղեցնել տարբեր մրցույթներում և միշտ քայլում են հաղթանակի բերկրանքը իրենց հոգիներում պահած, որն էլ նրանց մղում  է դեպի նոր հաղթանակների: (Հաղթանակները “ Մեր նվաճումները” էջում):

Պատասխանատու`  Մհեր Խաչատրյան

2 thoughts on “Հանձնաժողովներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s