ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱԲԱԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ


«ՙԳյումրու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 10-17-ը Գյումրիում հայտարարում է ուսանողական շաբաթ` նվիրված երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային օրերին /10 և 17 նոյեմբերի/:
Ուսանողական շաբաթվա սկիզբը կտրվի նոյեմբերի 10-ին Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում, որտեղ ՙԳՈՒԽ՚ ՀԿ անդամներն ու քաղաքի ակտիվ ուսանողները կմասնակցեն երեկոյան ժամերգությանը և ապա օրհնություն կստանան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի կողմից:
Ուսանողական շաբաթվա ընթացքում տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

10 նոյեմբեր
18:00 Ուսանողական շաբաթվա բացման արարողություն, որին կհաջորդի ներկայացում` ՙՎաճառեք նրան, խնդրում եմ՚ կատակերգությունը: Միջոցառումը տեղի կունենա Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

11 նոյեմբեր
16:00 ՙԵրիտասարդություն, հոգևոր և նյութական արժեքներ՚ խորագրով ֆորում: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի նիստերի դահլիճում: Քննարկվելու և փոխանակվելու են երիտասարդների շրջանակներում առկա հոգևոր և նյութական արժեքների վերաբերյալ պատկերացումները: Հրավիրված են լինելու հոգևորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

12 նոյեմբեր
13:00 Ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի բացում Գեղարվեստների ակադեմիայի սրահում: Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 17-ը:

14:00 Գյումրու Տ. Պետրոսյանի անվան շախմատի դպրոցում մեկնարկ կտրվի Գյումրու շախմատի համաքաղաքային ուսանողական առաջնությանը: Մասնակիցները ուսանողներ են քաղաքի տարբեր բուհերից և քոլեջներից:

19:00 Տեղի կունենա խոկում Սուրբ Աստվածածին եկեղեցում ՙՍերը Աստծո պարգևն է՚ խորագրով:

13 նոյեմբեր
12:00 Լուսանկարների ցուցահանդեսի բացում` ՙԵրիտասարդությունը Գյումրիում՚ խորագրով: Կներկայացվեն երիտասարդ տաղանդավոր լուսանկարիչների աշխատանքներ: Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև նոյեմբերի 17-ը Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տարածքում:

14:00 ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ՙԽորանԱրդ՚ ինտելեկտուալ ՀԿ-ի հետ համատեղ տեղի կունենա ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ խաղի միջբուհական առաջնություն: Կմասնկացնեն քաղաքի տարբեր ուսումնական հաստատությունների թիմերը:

16:00 Վարք Սրբոց: Տեղի կունենա Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի նիստերի դահլիճում: Հանդիսանում է սրբերի վարքը երիտասարդների կողմից ներկայացվող հոգևոր-մշակութային միջոցառում:

14 նոյեմբեր
11:00 ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի միջբուհական առաջնության բացումը: Առաջնությանը մասնակցող Գյումրու տարբեր բուհերի և քոլեջների թիմերը կպայքարեն լավագույնի կոչման համար: Առաջնության կայացմանը աջակցում է Գյումրու թենիսի և սեղանի թենիսի մարզադպրոցը:

15 նոյեմբեր
16:00 ՙԱրոմա՚ սրճարանում տեղի կունենա համաքաղաքային ուսանողական դիսկոտեկ:

17 նոյեմբեր
15:00 Գալա-համերգ մրցանանակաբաշխություն: ՙՀոկտեմբեր՚ կինոթատրոնում տեղի է ունենալու մշակութային միջոցառում՝ նվիրված ուսանողության միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան քաղաքի պարային համույթներ, հայտնի երգիչ-երգչուհիներ, ասմունքողներ: Համերգի ընթացքում պարգևատրվելու են Ուսանողական շաբաթվա ընթացքում տեղի ունեցած տարբեր միջոցառումների մրցանակակիրները: Տեղի է ունենալու նաև ՙԼավագույն ուսանող՚ և այլ մրցանակաբաշխություններ:

Հարգանքներով` ՙԳՈՒԽ՚ ՀԿ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s