RADIO ԺՈՂ


«Ողջույն բոլորին: Ողջունում ենք բոլոր նրանց,ովքեր լսում են մեզ հենց հիմա,չնայած կասկածում եմ որ հակառակը հնարավոր է…չէ որ այսօր,հենց այս պահին իր գործունեությունն է սկսում RADIO ԺՈՂ-ը`մեր քաղաքում առաջին և կարծում եմ դեռ երկար ժամանակ միակ ներբուհական ռադիոն…»
Ահա այս բառերով էլ RADIO ԺՈՂ-ը սկսեց իր գործունեությունը:Ճանապարհը բավականին երկար և դժվար էր,սակայն հիմա ամեն ինչ չափազանց լավ է և մեր բուհի նորաստեղծ ռադիոն իր անխափան աշխատանքով ուրախություն է պատճառում մեր համալսարանի ողջ ուսանողությանը:
Ինչպես նշվեց,ճանապարհը բավակինին երկար էր…իսկ ամեն ինչ սկսվեց ամառային արձակուրդներին…սկզբում ծագեց միտքը, որին հետեվեց հետեվյալ արտահայտությունը.ՙբայց լավ կլիներ բացեինք մեր ռադիոն…միտքը լավն է,բայց անհնար…՚Այսպես,երկար բանակցություններից հետո եկանք այն եզրակացության,որ փորձել կարելի է: Չնայած այդ ժամանակ էլ խելահեղ միտքը իրականություն դարձնելուն քչերն էին հավատում: Ամեն դեպքում այսօր մեր ռադիոն գործում է և դա ապացույց է բոլոր նրանց համար,ովքեր ինչ-որ քայլ կատարելուց առաջ մտածում են միայն վատը և բացասականը,որ չպետք է վախենալ պատասխանատու քայլերից և աշխատել հեռու մնալ խելահեղություններից և նորամուծություններից: Ես կասեի ընդհակառակը: Սակայն գիտակցում եմ որ դա ոչ բոլորին է բնորոշ…ինչ արած,միգուցե հենց այս հատկանիշն է տարբերում մեզ` ժողի ուխականներիս,մնացած բոլոր երիտասարդական կազմակերպություններում ներգրավված երիտասարդներից…միգուցե…
Մեր RADIO ԺՈՂ-ի նպատակները շատ պարզ են.ամենակարևորը հաճելի ժամանցի ապահովում,որը թերևս շատ կարևոր նպատակ է: Այն իր մեջ ներառում է նաև բազմաբնույթ և բազմաոճ երաժշտության և հետաքրքիր ու օգտակար տեղեկատվության ներկայացում և բազում այլ նպատակներ:
Եվ այս ամենից զատ,ուղղակի հաճելի է գիտակցել,որ քաղաքում առաջին ներբուհական ռադիո ունենալու պատիվը ընձեռվեց հենց մեզ`ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողությանը`ի շնորհիվ մեր հնարամտության և իհարկե նպատակասլաց լինելուն:

Գայանե Ավետիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s