Ռալֆ Յիրիկյանի այցը ՀՊՏՀ ԳՄ


Ralf YirikyanՆոյեմբերի 24-ին ՀՊՏՀ ԳՄ-ի ուսանողների հյուրն էր Հայաստանի բջջային առաջատար օպերատոր` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հանդիպման նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել բջջային օպերատորի փորձին:
Ռալֆ Յիրիկյանը իր խոսքում նշեց. «Այն ինչ տրվում է փորձով` իրական ձեռքբերում է գիտելիքների բազան հարստացնելու առումով: Դա թույլ է տալիս ստանալ առավելագույնը` ժամանակի տնտեսման և անմիջական շփման միջոցով: Իր փորձով երիտասարդների հետ կիսվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է այդ տրամաբանությունից»:
Շուրջ մեկ ժամ տևած դասախոսության ընթացքում, ներկաները ծանոթացան կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող ընկերության մոտեցումներին, շուկայում հետագա ռազմավարությանը:
«Մենք նայում ենք առաջ և մեր տեսլականում զարգացած Հայաստան ունենալն է, որի հիմքը կրթված երիտասարդ սերունդն է: Նորարարությունը զարգացման բանալին է, և այն կազմակերպությունը, որն արհամարհական վերաբերմունք է դրսևորում նորարարության հանդեպ, պարզապես չի կարող երկար գոյատևել: Մենք ձեզ հետ կիսում ենք տարիների մեր փորձը և ավելացնում ձեր գիտելիքները` ձեր օգտի համար», ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
Գլխավոր տնօրենը պատասխանեց նաև տեղում բարձրաձայնված հարցերին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s