ԳՅՈՒՄՐՈՒ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. Միանգամից երկու մրցանակային տեղ ուղևորվեց ՀՊՏՀ ԳՄ


2009 թվական…14-ը նոյեմբերի…»Գյումրու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած «Ուսանողական շաբաթ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սեղանի թենիսի միջբուհական առաջնության բացումը: Առաջնությանը մասնակցեցին տարբեր բուհերի թիմեր: Թեժ պայքարում ՀՊՏՀ ԳՄ երկու թիմերն էլ ցուցաբերեցին փայլուն խաղ և արժանացան հաղթողի և պատվավոր երրորդ տեղի տիտղոսակրի կոչմանը: Առաջնության բոլոր խաղերը տեղի ունեցան ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դահլիճում: Նշեմ նաև, որ առաջնության կայացմանը աջակցություն է ցուցաբերել Գյումրու թենիսի և սեղանի թենիսի մարզադպրոցը:
Թիմերը ութն էին`երեքական խաղացողներրվ: Վերջիններս բաժանվեցին երկուական ենթախմբերի: Ենթախմբերում չորսական թիմեր էին, որոնցից առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս եկան կիսաեզրափակիչ փուլ: Հաջորդ օրն էլ տեղի ունեցան կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը:
Մեր համալսարանի թիմերից մեկը` ԺՈՂ-1-ը,փայլուն խաղ ցուցաբերեց և ինչպես արդեն նշեցինք արժանացավ չեմպիոնի կոչմանը: Հաղթական թիմի կազմում խաղում էին Տեր-Ավագյան Կարապետը, Գալոյան Արմենը /երկուսն էլ` ՀՀ և Ա 2-րդ/, և Ամբարդարյան Վազգենը /ԲԿ 3-րդ/: Իսկ ԺՈՂ-2-ը երրորդ տեղի համար պայքարում հիանալի կերպով հաղթանակ տարավ ԳՊՄԻ նկատմամբ:
Չէէէէ…ինձ թվում է այսպիսի պաշտոնական երանգն այստեղ ընդհանրապես չի սազում…այդպես չէ..  բավական է ասել մեկ նախադասություն`ՄԵՆՔ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԵՆՔ!!! :)Սեղանի թենիսի միջբուհական առաջնությունում մեր համալսարանի երկու թիմերն էլ`ԺՈՂ-1 և ԺՈՂ-2,արժանացան համապատասխանաբար`չեմպիոնի և պատվավոր երրորդ տեղի տիտղոսակրի կոչումերին: Եվս մեկ անգամ ապացուցվեց այն փաստը, որ ԺՈՂ-ի ուսանուղները ամեն տեղ և ամեն ինչում առաջինն են!!!🙂
Մեկ անգամ էլ շնորհավորենք մերոնց և ցանկանանք նորանոր հաղթանակներ յուրաքանչյուր բնագավառում!!!🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s