MAFCLUB-ի ձմեռային խաղաշրջանի բացում


MafclubԱհա և  MAF CLUB -ը բացում է իր դռները բոլոր նրանց համար,ովքեր սիրում են խաղալ մաֆիա և ցանկանում են բացահայտել այդ խաղ-արվեստի ողջ իմաստն ու էությունը: Վերջիվերջո յուրաքանչյուրս էլ մեր հոգու խորքում ցանկանում ենք սովորել ճիշտ խաբել…:)…այդպես չէ՞…
MAF CLUB ստեղծելու մտահղացումը պատկանում է ՙԳյումրու ուսանողական խորհուրդ՚ հասարակական կազմակերպությանը, որը և զբաղվում է ակումբի գործունեությամբ ` ապահովելով զարգացում,առաջընթաց և մասսայականացում:
Եվ այսպես ,2009 թվականի դեկտեմբերի 4-ին  տեղի ունեցավ համաքաղաքային
MAF CLUB –ի  ձմեռային խաղաշրջանի հանդիսավոր բացումը: Բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր,երիտասարդներ և պարզապես մաֆիայի սիրահարներ: Կազմակերպչական աշխատանքները կատարվել էին չափազանց բարձր մակարդակի վրա,այնպես,որ և’ խաղացողները, և’ խաղին հետևողները, նույնիսկ տվյալ վայրում գտնվելով միայն ստացան գերագույն հաճույք: Իսկ կազմակերպչական աշխատանքների ողջ բեռը դրված էր մեր համալսարանի ուսանողների ուսերին և ինչպես երևում է մերոնք այս անգամ ևս հիանալի են կատարում իրենց աշխատանքը:
Պահպանված են դասական մաֆիային հատուկ ողջ նրբությունները և բոլոր կանոնները. խաղացողների թիվը,ըստ խաղի դասական մոտեցման,տասնմեկ է,որից ութը արդար խաղացողներ են,իսկ երեքը` մաֆիայի ներկայացուցիչներ:
Ընդհանուր առմամբ  MAF CLUB-ի յուրաքանչյուր օրվա ընթացքում տեղի է ունենում երկու խաղ: Յուրաքանչյուր խաղից առաջ MAF CLUB-ի բոլոր անդամները մասնակցում են աճուրդի,որի արդյունքում ընտրված տասնմեկ մասնակիցներ հնարավորություն են ստանում մասնակցել խաղին:
Հարկ է նշել նաև այն փաստը,որ ձմեռային ողջ խաղաշրջանի ընթացքում տեղի կունենա միավորների հաշվարկ,որի արդյունքները կամփոփվեն խաղաշրջանի վերջում: Առավելագույն միավոր ունեցող անդամը կճանաչվի MAF CLUB –ի ձմեռային խաղաշրջանի լավագույն խաղացող և կստանա մրցանակ ակումբի կողմից: Յուրաքանչյուր խաղի ավարտին մասնակիցների քվեարկության արդյունքում կպարզվի տվյալ խաղի լավագույն խաղացուղը: Վերջինս կստանա լրացուցիչ միավոր,որն էլ,ինչու չէ,կարող է զգալի փոփոխություններ մտցնել միավորների ընդհանուր հաշվարկի ժամանակ: Խաղաշրջանը կշարունակվի ողջ ձմեռվա ընթացքում: Իսկ խաղերը տեղի  են ունենում Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմին կից սոցիալ-կրթական կենտրոնում:
Եվ այսպես, MAF CLUB-ի ձմեռային խաղաշրջանը կարող ենք համարել բացված: Կոչ ենք անում բոլորին մասնակցել խաղերին և հետևել մեր MAF CLUB –ի հետագա գործունեությանը:
Բացի այդ,վերջիվերջո եկեք սովորենք ճիշտ խաբել…
ՄԻԱՑԵ’Ք ՄԵԶ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s