«ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՇԱԲԱԹ» ՀՊՏՀ ԳՄ-ում /14-18.12.09/


Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ճգնաժամը մուտք է գործել մեր կյանք ու դարձել ամենաշատ խոսվող խնդիրներից մեկը: Մենք` ապագա տնտեսագետներս առավել ևս մտահոգված ենք այդ հարցով և այն դարձել է մեր «մասնագիտական կյանքի» անբաժան ուղեկիցը: Սակայն բոլորս էլ արդեն իրականում հոգնել ենք ճգնաժամից, բոլորիս մեջ էլ ցանկություն կա վերջապես հրաժեշտ տալ նրան:

Այս ցանկությունները իրականացնելու համար ուսանողական խորհուրդը դեկտեմբերի 14-18-ը կազմակերպում է «Հակաճգնաժամային շաբաթ» ծրագիրը` «հակաճգնաժամային» միջոցառումների մի շարք, որով հույս ունենք, որ յուրաքանչյուրս գոնե մեր մեջ կհաղթահարենք ճգնաժամը:

Միջոցառումների շարքը կսկսվի «Ճգնաժամի հետքերն ու վերքերը» խորագրով ցուցահանդեսի բացմամբ, նկարների միջոցով կփորձենք ներկայացնել ճգնաժամի հասցրած վնասները: Այս մթնոլորտը կշարունակվի մինչև միջոցառումների ավարտը: Դեկտեմբերի 15-ին տեղի կունենա բանավեճ, որի ընթացքում մասնակից թիմերը կփորձեն պարզել` արդյոք հաղթահարման փուլում է ճգնաժամը, թե ոչ: Հաջորդ միջոցառումը դեկտեմբերի 16-ին կայանալիք «Ինչ, որտեղ, երբ» խաղի ներբուհական առաջնությունն է, որը նույնպես կկրի թեմատիկ բնույթ: Ավարտը կտրվի դեկտեմբերի 18-ին, որի ժամանակ հումորային ծրագրով հրաժեշտ կտանք ճգնաժամին:

Սիրով` ուսանողական խորհուրդ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s