Մոռացություն…


Քաղաքս արթնացավ, բայց այս առավոտը այն սովորական, աշխույժ առավոտներից չէր: Այս առավոտ քաղաքիս վրա մի տեսակ հառաչանք կար. քաղաքս արտասվել էր, բայց այդ արտասուքը ոչ բոլորը տեսան, ոչ բոլորը հասկացան, որ այդ օրը քաղաքիս սիրտը կրակով այրում են, ոչ բոլորը տեսան, որ քաղաքս կրկին իր սև զգեստն էր հագել: Իսկ ի՞նչ էր փոխվել այս 21-րդ տարում, ի՞նչն էր պատճառը, որ մոռացվեց այս 21-ը: Միգուցե այն, որ քաղաքը ոտքի է կանգնել, բայց մի՞թե մարդիկ վերադարձան, մի՞թե մոռացության մատնվեց փլատակների տակ մնացած քաղաքս… 20 տարին լրացավ երկրաշարժի, և այն տոնեցին, այո՛, տոնեցին` ինչպես ուրախ տոնի 20 ամյակն են նշում: Իսկ ի՞նչ պատահեց հաջորդող 21-ին, ինչո՞ւ մարեցին 20 տարվա վառվող մոմերը: Վերքերը սպիանում են, բայց 88-ի աղետի դեպքում այս սպին հիշեցնում է երբեմնի խորը ցավի և սուր կսկիծի մասին: Երանի՜ այդ վերքը վերածվեր սպիի, երանի՜ այդ ցավը թուլանար, բթանար… բայց ո՛չ, այս վերքը լավացման ենթակա չէ: 1988… դու վերցրիր բոլորի ժպիտներն ու աչքերի փայլը, խլեցիր ամեն լավն ու նվիրականը, բայց ինչ դուրս եկավ, մարդկանց համար երևի 21 տարին բավարար ժամանակ էր մոռանալու համար իրենց հարազատներին և ինչո՞ւ միայն հարազատներին, բավական էր, որպեսզի ժամանակ չգտնեին հարգելու անմեղ զոհերի հիշատակը, զոհեր, մարդիկ, որոնք եթե այսօր մեր կողքին լինեին, մեր հասարակությունը կլիներ ավելի բարձր մակարդակի վրա, որոնք իրավունք ունեին, որոնք պարտավոր էին ապրել: Գուցե Ձեզ համար որպես արդարացում եք ընդունել այն փաստը, որ կյանքը շարունակվում է, որ դուք անզոր եք որևէ բան փոխել, որ դա Աստծո կամքն էր: Մի՛ ընտրեք դա որպես արդարացում, ընդունեք այն լոկ որպես սփոփանք, սփոփանք որ կօգնի չխելագարվել: Ուղղակի մի՛ մոռացեք… Իմ Գյումրի քաղաք, մենք չխառնվեցինք այն ամբոխին, ովքեր դեպի մոռացության գիրկն էին քեզ տանում և հարգեցինք քո 21 ամյա ցավն ու տխրությունը:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s