Շուտով` «Անգլիախոսների ակումբի» բացում


English clubՍիրելի ուսանողներ, շուտով ձեր առջև իր դռները կբացի անգլիախոսների ակումբը: Ապագա տնտեսագետների համար անգլերենի իմացությունը շատ կարևոր խնդիր է, հատկապես մասնագիտական անգլերենի: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև ուսանողների ցանկությունը, ՈՒԽ-ը որոշեց այդ ուղղությամբ նույնպես ինչ-որ քայլեր ձեռնարկել: Արդյունքը երկար սպասել չտվեց: Ուրբաթ օրը` դեկտեմբերի 11-ին տեղի կունենա անգլիախոսների ակումբի բացումը: Ակումբում  տեղի կունենան զրույցներ, քննարկումներ, տարբեր խաղեր և մրցույթներ ուսանողների և դասախոսների մասնակցությամբ: Թեմատիկ ուղղվածությունը բնականաբար մասնագիտական է, և այս ամենը միայն անգլերենով: Ակումբը լավ հնարավորություն է սկսնակներին` անգլերեն սովորելու, իսկ արդեն անգլերենին տիրապետողներին` կատարելագործելու համար իրենց գիտելիքները:

Դե ինչ, սիրելի ուսանողներ, առաջարկում ենք ձեր ժամանցը հետաքրքիր ու արդյունավետ անցկացնելու ևս մեկ տարբերակ: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

Սիրով` Ուսանողական խորհուրդ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s