Եվրոպական երիտասարդական քաղաքականություն, կառույցներ և ծրագրեր /20-25.12.09, Ծաղկաձոր/


“Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն” հիմնադրամը «Միջմշակութային Ուսումնասիրությունների, Ուսուցման և Երկխոսությունների Միջազգային Կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, իրականացնելու է “Եվրոպական երիտասարդական քաղաքականություն, ծրագրեր և կառույցներ” ուսուցողական դասընթացը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցությունը Եվրոպական երիտասարդական քաղաքականության գործընթացներին եւ զարգացնել նրանց միջազգային/եվրոպական ծրագրեր մշակելու եւ իրականացնելու հմտությունները: Ծրագիրն իրականացնում են այս ոլորտի Հայաստանի լավագույն փորձագետ-ուսուցանողները, իսկ ծրագրի իրականացման ժամանակ կիրառվելու են ոչ-ֆորմալ ուսուցման մեթոդներ` համալրված տեսական ներկայացումներով եւ քննարկումներով: Մասնակիցները պետք է ակտիվ կերպով ներդրում ունենան դասընթացի կազմակերպման բոլոր փուլերում: Ծրագրին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդական աշխատանքի մասնագետներ եւ երիտասարդական կազմակերպությունների անդամներ, որոնք ցանկություն ունեն մշակել եւ իրականացնել եվրոպական համագործակցային ծրագրեր, ինչպես նաեւ առավել ակտիվ դեր ստանձնել եվրոպական երիատասարդական քաղաքականության կազմակերպման գործընթացներում:

Ուսուցողական դասընթացի հիմնական ծրագրային բլոկներն են.

  • Եվրախորհրդի երիտասարդական քաղաքականությունը, ծրագրերը եւ կառույցները,
  • Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամը եւ նրա կողմից տրամադրվող աջակցության ձեւերը,
  • Եվրոպական Հանձնախմբի “Երիտասարդությունը Շարժման Մեջ” ծրագիրը (2007-2013) և նրան դիմելու հնարավորությունները,
  • Եվրոպական այլ ծրագրեր եւ աջակցության հանրավորություններ (Tempus, Comenius, Erasmus, Leonardo da Vinci, Grundtvig եւ այլն)

Ծրագրի մասնակիցներին կտրամադրվեն սերտիֆիկատներ, ինչպես նաեւ հիմնադրամի կողմից պատրաստված և հրատարակված տպագիր նյութեր:

Ծրագրի մասնակցության հայցադիմումները կարող եք վերցնել ուսանողական խորհրդից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s