Մեկնարկեց «Հակաճգնաժամային շաբաթը»


Դեկտեմբերի 14-ին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում մեկնարկեց «Հակաճգնաժամային շաբաթ» ծրագիրը: Մեկնարկն ազդարարվեց «Ճգնաժամի հետքերն ու վերքերը» խորագրով ցուցահանդեսի բացմամբ: Բուհի տարբեր մասերում փակցված բազմաթիվ նկարները ներկայացնում են ճգնաժամը` նրա տարբեր հետաքրքիր ու զվարճալի կողմերով: Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ներկայացնել ճգնաժամի հասցրած վնասները նկարների լեզվով: Ամենակարևորն այստեղ հումորով վերաբերվելն է և փորձելը ճգնաժամին նայել արդեն որպես անցած էտապ` չնայած կարծիքներ կան, որ վերջինս դեռևս չի հաղթահարվել: Ինչևէ, այս հարցի պատասխանը կտան դեկտեմբերի 15-ին կայանալիք բանավեճի մասնակից երկու թիմերը, որոնք փորձելու են պարզել` արդյոք հաղթահարման փուլում է ճգնաժամը, թե ոչ:

Վերադառնալով բուն թեմային հարկ է նշել, թե ինչ անակնկալ էր սպասում մեր համալսարանին  ցուցահանդեսի բացման օրը :

Որոշվեց պատրաստել թեմատիկ պաստառ, որն իր մեջ կներառի ցուցահանդեսի ողջ իմաստն ու էությունը: ԻսկBye crisis պաստառն իրենից ներկայացնում էր մեծ թուղթ, որի վրա մետաղադրամներով գրված էր «BYE CRISIS»: Մենք միտումնավոր լրացրել էինք պաստառի մի մասը, իսկ մնացածը պետք է լրացնեն համալսարանի ուսանողները: Արդյունքում ստացվեց «արվեստի շատ հերաքրքիր գործ»: Իսկ պաստառի` ամբողջովին լրացված լինելը սիմվոլիկ կապացուցի այն փաստը, որ մեր համալսարանը վերջապես կասի «ցտեսություն»  ճգնաժամին: Դա արդեն պարզ կլինի ցուցահանդեսի ավարտին:

Դե հուսանք, որ Հակաճգնաժամային շաբաթվա բացումն ազդարարող ցուցահանդեսը կարողացավ ներկայացնել ճգնաժամի հասցրած վնասները, սակայն ոչ թե պաշտոնական ձևով, այլ ավելի թեթև, հումորային և լավատեսական հայացքներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s