Հակաճգնաժամային շաբաթ, օր երկրորդ — Բանավեճ /15.12.09/


Ինչպես խոստացել էինք Հակաճգնաժամային շաբաթվա յուրաքանչյուր օր լի է լինելու հետաքրքիր  իրադարձություններով և հաճելի միջոցառումներով: Այդպիսի միջոցառում,ավելի կոնկրետ բանավեճ-խաղ, տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին` Հակաճգնաժամային շաբաթվա շրջանակներում: Թիմերը փորձեցին պարզել և վերջնականապես գտնել այն հարցի պատասխանը, թե արդյոք ճգնաժամը գտնվում է հաղթահարման փուլում, թե, այնուամենայնիվ, ոչ…

Թիմերը երկուսն էին: Բանավեճն իսկզբանե կրում էր քաղաքակիրթ բնույթ` ենթարկվելով որոշակի սահմանված կանոնների. թիմերից մեկը վիճակահանության արդյունքում պետք է պնդեր, որ ճգնաժամը իրոք գտնվում է հաղթահարման փուլում, իսկ մյուս թիմը պետք է հերքեր պնդումը` ապացուցելով, որ ճգնաժամը ոչ միայն չի գտնվում հաղթահարման փուլում, այլ գնալով ավելի է խորանում, ինչպես նշեց դեմ թիմի մասնակիցներից մեկը:
Խաղին ներկա էին ուսանողներ և դասախոսներ, ովքեր ողջ խաղի ընթացքում ուշիուշով հետևում էին թիմերին, վերջիններիս խաղին և իհարկե բերված փաստերին: Ժյուրիի անդամները ներկայացնում էին պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Ներկայացնենք թիմերն իրենց անդամներով.
1. կողմ թիմ-անդամներն էին` Մհեր Ավագյանը (Ֆ/Վ 3-րդ կուրս),Սուրեն Բդոյանը (ՀՀԱ 3-րդ կուրս), Լուսինե Հարությունյանը (ՀՀԱ 3-րդ կուրս), Արթուր Հարությունյանը (ՄՏՀ 1–ին կուրս)   Հայկարամ Դրմեյանը (ՄՏՀ 1-ին կուրս);
2. դեմ թիմ-անդամներն էին` Արթուր Վարդանյանը (Ֆ/Վ 2-րդ կուրս), Տաթև Մովսիսյանը (Ֆ/Վ 2-րդ կուրս), Սմբատ Մինասյանը (ՀՀԱ 2-րդ կուրս), Ջուլիա Գալոյանը (Ֆ/Վ 1-ին կուրս) և Սոնա Ուստյանը (Ֆ/Վ 1-ին կուրս):

Հակաճգնաժամային շաբաթվա շրջանակներում տեղի ունեցած բանավեճ-խաղում հաղթանակ տարավ դեմ կողմը` Ֆ/Վ 2-րդ կուրսի ուսանող Վարդանյան Արթուրի գլխավորությամբ, 282-210 հաշվով: Այսինքն այն հարցին, թե արդյոք հաղթահարման փուլում է ճգնաժամը, թե ոչ, ընդունվեց և հաստատվեց դեմ կողմի առավել պարզ և ընդունելի ներկայացված հաստատուն ո’չը:

Շնորհավորենք հաղթողին և հուսանք, որ, այնուամենայնիվ, ճգնաժամը կհաղթահարվի մոտակա ժամանակահատվածում և մասնավորապես մեր երկրի տնտեսությունը կթևակոխի զարգացման առավել կայուն փուլ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s