Ճգնաժամային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» /16.12.09/


Ճգնաժամային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»Հակաճգնաժամային շաբաթվա շրջանակներում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ  ճգնաժամային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ առաջնությունը, որին մասնակցում էին թվով 7 թիմեր: Առաջնությանը մասնակցած թիմերը հանդես էին գալիս կուրսերով, որն էլ բոլորին մղում էր դեպի առաջին պատվավոր  հորիզոնականին: Խաղը իրենց ներկայությամբ պատվել էին նաև դասախոսներից բաղկացած մեկ թիմ:

Ճգնաժամային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ առաջնությունը վարեց համալսարանի ուսխորհրդի նախագահ Կարեն Ռաֆայելյանը, ով էլ  իր առաջադրած հարցերով  խաղը դարձրեց առավել հետաքրքիր: Պայքարը հաղթանակի համար շատ թեժ էր և խաղը լի էր բուռն զգացողությունների պոռթկումներով, որն էլ խաղը պահում էր լարված մթնոլորտում: Ի վերջո կուրսի պատիվն էին պահում կուրսի կողմից առաջադրված մասնակիցները, իսկ դասախոսների համար հարկ էր, որ նշեին իրենց առավելությունների մասին, բայց…

Հարցերը նվիրված էին ճգնաժամին, սակայն հարցադրողի ընտրած հարցերից ոչ բոլորն էին տնտեսագիտական գիտելիքներ պահանջում, ինչն էլ շփոթեցնում էր ճգնաժամի մեջ գտնվող թիմերին: Եվ վերջապես վերջին հարցից հետո պարզ դարձավ հաղթող թիմի անունը` ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՎԱՐԿ  III:

Սիրելի գիտակներ, թող որ այս հաղթանակը Ձեզ հրահրի էլ ավելի մեծ մասշտաբներ ունեցող առաջնություններին մասնակցելուն և բնականաբար ցանկանում ենք Ձեզ մեծ հաղթանակներ:  ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s