Հերթական հակաճգնաժամային միջոցառումը


Ահա ևս մեկ միջոցառում`  ՀՊՏՀ ԳՄ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Այս մեկը փոքր ինչ տարբերվեց “Հակաճգնաժամային շաբաթվա” շրջանակներում տեղի ունեցած մյուս միջոցառումներից, որովհետև դուրս էր եկել համալսարանի պատերից: Ծրագրի նպատակն էր` տեղեկանալ, թե ճգնաժամի հաղթահարումը ինչ փուլում է գտնվում ամանորին պատրաստվող գյումրեցիների մոտ, և այս նպատակով սոցհարցումներ կատարվեցին Գյումրիի բնակչության շրջանակներում:

Ստորև ներկայացված են արդյունքները.

Հարցման տվյալները պաշտոնական չեն

Հարցաթերթիկ

1.            Արդյոք ճգնաժամն ազդել է Ձեր եկամուտների և ծախսերի վրա.

  • Այո                     44,5%
  • Ոչ                       20%
  • Մասամբ          35,5%

2.            Ձեր կարծիքով, որոնք են ճգնաժամից ամենաշատ տուժած երկրները.

  • ԱՄՆ                    37,9%
  • Ռուսաստան    25,3%
  • Վրաստան        18,4%
  • Այլ                        18,4%

3.            Ինչ տեսակի ապրանքների և/կամ ծառայությունների սպառումն եք կրճատել.

  • Սննդամթերք         17%
  • Հագուստ                 45,5%
  • Այլ                              37,5%

4.            Արդյունավետ է արդյոք ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային ծրագիրը.

  • Այո                            22,4%
  • Ոչ                             77.6%

5.            Ձեր կարծիքով ավարտվել է արդյոք ճգնաժամը ՀՀ-ում.

  • Այո                          58,7 %
  • Ոչ                           13%
  • Մասամբ              28,3%

6.            Որոնք են ՀՀ-ում Ճգնաժամից առավել տուժած ոլորտները.

  • Արդյունաբերություն                   24,4%
  • Գյուղատնտեսություն                18,9%
  • Առևտուր և սպասարկում          56,7%

7.            Որոնք են Ձեր  եկամտի ստացման հիմնական աղբյուրները.

  • Տրանսֆերտներ                               24%
  • Աշխատավարձ                               54%
  • Այլ                                                        22%

8.            Ձեր կարծիքով ճգնաժամի հետևանքով մեծացել է գործազուրկների տեսակարար կշիռը.

  • Կանանց                                                   34,1%
  • Տղամարդկանց                                      65,9%

Հարցումը կատարվել է թվով 200 մարդկանց շրջանակներում, որոնք պատկանում էին տարբեր սոցիալական խմբերի:

Յուրաքանչյուր անհատի համար իր կորուստը ավելին է գնահատվում իրական կորստից և ցավոք պետք է արձանագրենք, որ գյումրեցիների եկամուտները այս ճգնաժամի պատճառով փոփոխությունների է ենթարկվել` դեպի բացասականը:

Մխիթարական է այն փաստը, որ տուժած երկրների շարքում Հայաստանը առաջին պատվավոր հորիզոնականում չէ:

Ճգնաժամը չկարողացավ ուտող-խմող գյումրեցու սեղանի հացը պակասեցնել, սակայն անդրադարձավ նրա հագուստի պարագանների կրճատմանը, սակայն դա այդքան էլ ցավալի չէ:

Հակաճգնաժամային ծրագրերի հանդեպ թերհավատությունը բխում է նրանից, որ չկա վստահություն ՀՀ կառավարության հանդեպ:

Ճգնաժամի ավարտվելու փաստը վկայում են ոչ միայն հարցման տվյալները, այլ, նաև գյումրեցիների ամանորյա նախապատրաստությունները:

Ճգնաժամի պատճառով տուժած ոլորտները գյումրեցուն խանգարել է այնքանով, որ շատ դեպքերում նրան արգելում էին որևէ գործողություն իրականացնել սպասարկման ոլորտում:

Դե քանի որ ինչպես ասում են գյումրեցիները “խոպանի սեզոնը վերջացել է”, հետևաբար եկամուտների ստացման հիմնական աղբյուրն հանդիսանում է աշխատավարձը:

Գործազուրկների թվում մեծ է տղամարդկանց թիվը, որն էլ կարելի է կապել կրկին արտագնա աշխատանքի հետ, որի սեզոնային լինելն էլ տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ է անդրադառնում գործազուրկների տեսակարար կշռի վրա:

Ահա և մեր գյումրեցիների կարծիքներն ու մեկնաբանությունները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s