Մեզ լսողներ կան, բայց արդյո՞ք մեզ միայն լսողներ են անհրաժեշտ…


Հունվարի 21-ին տեղի ունեցավ հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների միջև: Հանդիպման ժամանակահատվածը համընկնում էր քննավազքի հետ, ինչն էլ հանդիպման ներկաներին հնարավորություն էր տալիս ավելի շատ հուզող հարցեր բարձրացնել և բնականաբար դրանք հանձնել տնօրինությանը՝ լուծելու ու պազաբանելու նպատակով:
Հանդիպման գլխավոր նպատակն էր քննարկել բուհում առկա խնդիրները և համապատասխանաբար լուծում տալ դրանց, ուսանողությանը և պրոֆեսորակադասախոսական անձնակազմին ներկայացնել բուհի որոշակի նորությունների մասին, ինչպես նաև պարզել ամփոփիչ քննությունների ընթացակարգի պատշաճ անցկացման մասին:
Իր բացման խոսքում բուհի տնօրեն Ս. Դավոյանը կարևորեց մեր բուհի արժանիքների ճիշտ գնահատմանն ու պահպանմանը ուղղված քայլերը, ինչն էլ նա տեսնում էր ուսանողների և ղեկավարության համատեղ աշխատանքների մեջ:
Պրն. Դավոյանը նշեց նաև, որ նոր մասնաշենքի պայմանները մեծ դրական ազդեցություն պետք է թողնեն հետագա աշխատանքների ձեռնարկման ու ընդլայնման գործում, նոր իմպուլս պետք է հանդիսանան առավել արդյունքաբեր աշխատանքների իրականացման համար:
-Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր ջանքերը համատեղ միտված կլինեն լավ բուհ կերտելուն, ինչպես նաև մեր բուհի անունն ու պատիվը շարունակ բարձր պահելուն, — նշեց տնօրենը:
Այնուհետև բուհի ուսանողները ներկայացրեցին իրենց հարցերը ուսման գործընթացի տարաբնույթ խնդիրների շուրջ: Մասնավորապես հնչեցին հարցեր ուսանողների ակտիվությունների գնահատման, քննական գործընթացի, քննությունների բողոքարկման համակարգի հետ կապված, ինպես նաև բուհում կրթության որակի բարելավման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև բուհում անգլերենի դրվածքի, ուսանողների բարոյահոգեբանական մթնոլորտի, կրեդիտային համակարգի մասին:
Այս հարցերին տրվեցին համապատասխան պատասխաններ, ինչպես նաև առկա խնդիրների լուծմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկեցին:
Հանդիպման վերջում իրենց կարծիքները հայտնեցին նաև փոխտնօրեններ Պ. Գոմցյանն ու Ա. Ավետիսյանը:
Հերթական հանդիպումը, որը ոմանց համար դեմոկրատական կառավարման կարևոր քայլ էր համարվում, իսկ ոմանց համար իրոք խնդիրներ բարձրացնելու և լուծումներ ստանալու լավ հնարավորություն էր:
Հանդիպման ընթացքում ապագան խոստոմնալից էր, սակայն հետագան ցույց կտա, թե հանդիպումը իրոք լուրջ բարեփոխումների ուղղված քայլ էր, թե ուղղակի կարծիքների փոխանակում:
Եվ որպես վերջաբան կցանկանայինք նշել` ապագան կառուցողները ՄԵՆՔ ենք, և մենք այն կկառուցենք ավելի լայն մտահորիզոնով, քան “շահույթի հետապնդումը”…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s