Միասին նշենք Սուրբ Սարգիսը


Սուրբ ՍարգիսՀայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժինը եւ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի երիտասարդական խորհուրդը Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ իրականացնում են միջոցառումների շարք` նվիրված Սուրբ Սարգսի տոնին: Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնից Ղարիբ Հարությունյանը ասում է, որ նպատակը մեր տոնի մասսայականացումն է:

Եթե ձեր գլխում ծագել է սիրելիին սեր խոստովանելու մի խելահեղ գաղափար, ապա դա կարելի է իրագործել: Ավելին` հնարավոր է դրա համար մրցանակ ստանալ: Տոնական միջոցառումների շարքը հունվարի 20-ին բացում է սիրո խոստովանությունների սցենարների մրցույթը, որի հաղթողներին սպասվում են անակնկալներ: Գրավոր տարբերակը ներկայացնելուց բացի` հեղինակները պետք է նաեւ բեմականացնեն իրենց սցենարը:

Ծրագրի շրջանակներում երիտասարդներին փոստի միջոցով սիրո խոստովանություն անելու հնարավորություն է տրվում: Յուրաքանչյուր երիտասարդ (անվանական կամ անանուն) իր սրտի խոսքն ու բարեմաղթանքները կարող է հղել իր ընտրյալին siropost@yandex.ru էլեկտրոնային փոստի միջոցով կամ տանել Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոն: Նամակներն օրվա ցանկացած ժամին կառաքվեն «պատվիրատուի» նշած վայրը: Շտապե՛ք եւ ձեր սիրելիին հաճելի անակնկալ մատուցե՛ք:

Հունվարի 25-ից 30-ը գյումրեցիների ուշադրությունը կենտրոնացած կլինի սիրո թեմայով նկարների բաց ցուցահանդեսի վրա: Երիտասարդների կողմից նույն թեմայով նաեւ քանդակների ցուցադրություն կազմակերպելու առաջարկ է եղել:

Փողոցներում տոնը կլինի բացիկների եւ թերթոնների տեսքով, կկազմակերպվի սիրո վերաբերյալ հոգեւոր դաս: «Գալա» հեռուստաընկերության ուղիղ եթերում կկազմակերպվի թոք-շոու երիտասարդների եւ հոգեւորականի մասնակցությամբ:

Իսկ հունվարի 29-ին թեմի մի շարք եկեղեցիներում կանցկացվի ժամերգություն, որին ներկա երիտասարդներն ու սիրահար զույգերը կստանան Աստծո օրհնությունը: Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շարքը կամփոփվի Գորկու անվան փողոցում գտնվող երիտասարդական սրճարանում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s