Սուրբ Վալենտինի տոնը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում


Ինչպես բոլոր տոները, սիրահարների այս տոնը ևս աննկատ չմնաց ԺՈՂ-ի ՈՒԽ-ականների կողմից:🙂  Մանավանդ այս տոնին պատրաստվում ենք պատասխաատվության մեծ զգացումով, քանի որ այս թեմատիկայով յուրաքանչյուր աշխատանք պահանջում է մեծ նվիրվածություն և ,իհարկե, ՍԵՐ:
Սիրո թեման անսպառ կլինի մոտակա մի քանի օրերի ընթացքում: Ողջ այս ժամանակահատվածում մեր համալսարանում կթևածի սիրո հրեշտակը և կավետի  բոլոր սիրահարված զույգերին կամ պարզապես, սիրահարվածներին, որ մոտենոմ է ամենագեղեցիկ տոներից մեկը, երբ մարդկային հոգին զարթոնք է ապրում, երբ  գնահատում ես սիրելու և սիրված լինելու կարողությունը  և հասկանում, որ առանց սիրո և ոչ մի բան գոյություն ունենալ չի կարող, որ անվիճելիորեն սերն է կյանքի հիմնական իմաստը, ապրելու, ոգեշնչվելու և արարելու միակ աղբյուրը…
Սիրո թեման թերևս անսպաո է, նրա մասին կարելի է խոսել անդադար, նրան կարելի է գովերգել, փառաբանել և վսեմացնել , նրանով չափել աշխարհը և էլի, կրկին անգամ համոզվել, որ սերն անհամեմատ մեծ և զորեղ  է ամենից… և երանի տալ նրան, ով գեթ  մեկ անգամ իր կյանքում բացահայտել է սիրո  ֆենոմենը և սիրել ամբողջ սրտով…
Մենք ևս ցանկացանք ներկայացնել մեր սերը ուրույն կերպով: ՀՊՏՀ  Գյումրու մասնաճուղը պատրաստվում է սիրո տոնին , և պատրաստություններն արդեն սկսվել են: Նախևառաջ մենք որջ համալսսարանը զարդարել ենք սրտիկներով, որոնց վրա գրված աֆորիզմներն  անկասկած կհրապուրեն շատերի: Պատրաստված պաստառները կներկայացնեն սիրո տոնի մասին պատմող հետաքրքիր տեղեկություններ, աֆորիզմներ և  բանաստեղծություններ: Իսկ մեկ պաստառ պատրաստել ենք հատուկ սիրո խոստովանությունների համար: Յուրաքանչյուրը կարող է սեր խոստովանել ուրույն կերպով` սրտի խոսքը գրելով պաստառի վրա:
Սիրելի ուսանողներ, կցանկանայի հիշեցնել, որ դուք բոլորդ կարող եք Ձեր սիրած էակին սեր խոստովանել այս պաստառի միջոցով, դրա համար հարկավոր է ուղղակի ցանկություն և մի փոքր էլ համարձակություն…:-)…
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեր ուսանողները հնարավորություն կունենան նամակներ ուղարկել իրենց սիրելիներին  արկղի միջոցով, որը դրվելու է համալսարանում և անհամբեր սպասելու է Ձեր նամակներին…:-) Սա ևս մի գեղեցիկ ձև է արտահայտելու համար այն, ինչ թագնված է Ձեր սրտում:

Իսկ  RADIO  JOX -ն իհարկե անմասն չի մնա այս ամենից:  Ողջ շաբաթվա ընթացքում        RADIO  JOX -ով հնչելու են երգեր   բացառապես սիրո մասին:

Միջոցառումների շարքը կամբողջանա սիրո մասին ֆիլմի դիտումով` փետրվարի 15-ին ժամը 14:00-ին:

Մենք կաշխատենք անել այն ամենը, որ յուրաքանչյուրը հնարավորություն ունենա արտահայտել իր զգացմունքը, իսկ դրա համար, ինչպես արդեն նշեցի, պետք է ցանկություն և մի քիչ էլ համարձակություն:

Համարձակ եղեք և հիշեք, որ եթե սիրում եք, ուրեմն ապրում եք… :-)…

ԱՆԿԵՂԾ  ՍԻՐՈՎ  ՁԵՐ` ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ  ԽՈՐՀՈՒՐԴ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s