Սեր…


Սերը մարդկային զգացմունքներից ամենանվիրականն է, որը ծնում է գեղեցիկը, վեհը, բարին: Այն մարդկային կյանքի մղիչ ուժն է, որը ստիպում է ապրել, շնչել, նույնիսկ մեռնել…Այն իմաստով է լցնում Աստծո կողմից տրված մարդկային կյանքը: Հազարավոր սահմանումներ և բնութագրեր կարելի է տալ «սեր» բառին, բառ որը միակն է, զուրկ հոմանիշներից: Սեր… երևի թե այս բառի կողքին կսազեն միայն բազմակետեր և այս  «թղթե  լռությունը», որոնք թերևս ամենալավն են բնորոշում սերը: Սերը բացատրություններ չի պահանջում…
Թողնենք սիրո  գուցե  «տեսական» մասը և փորձենք հասկանալ, թե ինչպիսին է սերը մեզ մոտ, ինչպես է այն ընկալվում Գյումրիում, մասնավորապես մեր համալսարանում, ինչպես են ուսանողներն ընկալում սերը, ինչ արժեք ունի այն  նրանց համար և սիրո արտահայտման ինչ ձևեր են ընտրում մեր մոտ: Այստեղ երիտասարդներին հասարակական, և ինչու չէ նաև ծնողական կապանքներից  ազատվելու համար դեռ երկար ճանապարհ է պետք: Նրանց հոգում արմատացած կաշկանդվածությունը չի  ցանկանում զիջել իր դիրքերը վեհագույն զգացմունքի դրսևորման առջև: Նրանցից յուրաքանչյուրը սիրո ցանկացած  դրսևորում համարում են հասարակությանը բամբասանքի թեմա «նվիրելու» ամենահեշտ ձևը, և այս պարագայում սերը կորցնում է իր ողջ գեղեցկությունն  ու փայլը:
Ինչպես ազատվել այս կապանքներից… դժվար հարց է…
Ահա և վրա է հասել Սուրբ Վալենտինի տոնը, որին անհամբեր սպասում են  ողջ աշխարհի սիրահարները, սակայն պատկերը այլ է մեզ մոտ… այստեղ ուսանողները այս տոնին փոքր-ինչ տոնի  տեսք տալու համար դիմում են  սրտիկների, բազմագույն փուչիկների կամ սիրային աֆորիզմների օգնությանը` այս իրականության մեջ փոքր-ինչ  «արհեստական»  սեր ներկայացնելուվ: Այս ամենը միջոց է  մի փոքր մեղմելու համար ցավը… ոչ մեկս էլ չենք կարող  «գոռալ»  մեր սիրո մասին, չենք կարող արտահայտել այն, ինչ  զգում ենք…մենք խեղդում ենք մեր  սերը մեր մեջ:
Խոսքս ուղղում եմ բոլորին`միթե սիրելն ամոթ է…
Արտահայտեք Ձեր սերը և գուցե կկարողանաք որոշ ժամանակ անց  նշել Սուրբ Վալենտինի տոնն այնպես, ինչպես պետք է, ոչ թէ զուտ ձևականորեն, այլ հոգու ողջ սպասումով և թրթիռով…Գուցե ժամանակ գա, և չվախենանք ասել ընդամենը երեք բառ` Ես Սիրում եմ Քեզ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s