ՈՒԳԸ-ն մեկնարկը տվեց


ՀՊՏՀ ԳՄ-ում երկարատև դադարից հետո կրկին կազմավորվեց ուսանողական գիտական ընկերությունը և կազմավորման առաջին իսկ պահից այն իր ուժերը կենտրոնացրել է գիտական մի շարք աշխատանքներ իրականացնելու վրա: Ասվածի վառ ապացույցն է փետրվարի 12–ին կազմակերպված կլոր-սեղան քննարկումը, որի թեման էր Բոլոնիայի գործընթացը Հայաստանում, մասնավորապես` մեր բուհում:
Ինչպես գիտենք ՀՊՏՀ ԳՄ-ն Գյումրիում առաջին բուհն էր, որը անցում կատարեց կրեդիտային համակարգին, սակայն անցումը լի էր բազմաթիվ խոչընդոտներով, որոնք այսօր համարվում են կարևոր խնդիրներ և որոնց լուծման համար քննարկման ներկաները առաջարկում էին հնարավոր տարբերակներ:
Թեմայի քննարկումը սկսվեց Բոլոնիայի համակարգի կարևորագույն դրույթների սահմանումներով, որից հետո էլ հարց ու պատասխանի միջոցով փորձ կատարվեց բացահայտելու համար, թե արդյոք նպատակահարմար էր անցումը Բոլոնյան համակարգին:
Ուսանողներին, մասնավորապես` ուսխորհուրդի նախագահ Կարեն Ռաֆայելյանին հուզում էր այն հարցը, որ ՀՀ-ում չի գործում Բոլոնիայի գործընթացի հիմնախնդիրների 4-րդ կետը, որը ենթադրում է ուսանողների գիտամանկավարժական ու վարչական կազմի շարժունակության ապահովում.
— Մեր բուհը փորձ է կատարում շարժվել Բոլոնիայի գործընթացում սահմանված դրույթներով և այս համակարգը ճիշտ է, կա մեր բուհում, սակայն այն կայացած չէ և խնդիրների լուծումը դեռ երկար ժամանակ է պահանջելու, մասնավորապես կցանկանամ նշել, որ ոչ միայն մեր բուհում, այլ նաև ամբողջ ՀՀ-ում խնդիր կա ուսանողների շարժունակության, ինչն էլ իմ կարծիքով, կարևոր բացթողում է, — նշեց ՈՒԽ նախագահ Կ. Ռաֆայելյանը:
Կարծիքները բազմազան էին և դրանցից աչքի ընկնող էին նաև 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ավետիսյանի հայտնած դիրքորոշումը.
— Եվրոպական ոչ բոլոր երևույթներն են դրական, եթե եվրոպական է, դա ոչինչ չի նշանակում, և եթե հնարավորություն ունենք, ինչու չենք կարող փոփոխել այն` իհարկե հաշվի առնելով մեր, այս ոլորտում աշխատող մի շարք գիտնականների՚ կարծիքները, և ոչ թե փորձենք հարմարվել նրան, այն ինչը կա և մատուցվում է մեզ, այլ փորձենք եղածը հարմարեցնել մեզ:
Ուսանողների կարծիքներին և առաջադրած հարցերին անդրադարձավ բուհի փոխտնօրեն Պ. Գոմցյանը, ով իր խոսքում նշեց.
— Ուսանողների շարժունակության համար կցանկանամ նշել, որ մենք ունենք համապատասխան ՙԿրթության մասին օրենք՚, և եթե պայմանները բավարարում են այդ օրենքին, ապա ուսանողները կարող են ազատ տեղաշարժվել, այնպես, որ այն կախված չէ Բոլոնիայի գործընթացում սահմանված կետերից: Հաջորդ հարցը, որին կցանկանայի անդրադառնալ դա այն է, թե որքանով էր նպատակահարման անցումը այս համակարգին: Հարգելի‘ ներկաներ, մոռացեք խորհրդային համակարգը, այն ստեղծված էր այն երկրի համար, և ցավոք այլևս չկա այն երկիրը և եկե‘ք մոռանանք կրթության այն համակարգը, և եթե հնարավորություն ունենք, եկե‘ք ընդունենք այն, ինչը որ կա: Նշեմ, որ այս համակարգը առաջատար կրթական համակարգ է, սակայն այն արագ է առաջ անցնում և մենք չենք հասցնում քայլել նրա հետ և հետևաբար հետ ենք մնում: Անցման համար ժամանակ էր անհրաժեշտ:

Բոլորին է հայտնի, որ դասախոսներից շատերը կատարում են միայն պլանային առաջադրանքը, և ասվածի վառ վկայությունն է այն, որ քննարկմանը բազմաթիվ ուսանողների հետ միայն մեկ դասախոս էր ներկա, ինչևէ, երևի այստեղ ազդեցություն է թողել այն պարզ ճշմարտությունը, որ ապագան կառուցողները ՙՄԵՆՔ՚ ենք… Այս անգամ մենք այն կկառուցենք ավելի լայն մտահորիզոնով, քան մեր կրթական համակարգն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s