Սեղանի թենիսի ներբուհական առաջնություն /22.02-02.03.10/


Սեղանի թենիսը մեր բուհում ինչպես միշտ իր յուրահատուկ տեղն ունի, և դժվար է ասել, թե ուսանողների հետաքրքրվածությունն է դրա պատճառը, թե մեր տնօրենի առանձնահատուկ վերաբերմունքը խաղի նկատմամբ: Ինչևէ, մենք էլ չէինք կարող անտարբեր մնալ այս փաստի նկատմամբ, և նախաձեռնեցինք հերթական առաջնությունը:

Փետրվարի 22-ից մեկնարկած ներբուհական առաջնությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում: Մասնակցության ցանկություն հայտնեցին 18 ուսանողներ բուհի տարբեր կուրսերից: Մասնակիցները վիճակահանությամբ բաժանվեցին 4 խմբերի` 4-ական և 5-ական մասնակիցներով: Խմբերում բոլոր մասնակիցները կմրցեն միմյանց հետ: Յուրաքանչյուր խմբում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը դուրս կգա եզրափակիչ փուլ, որտեղ էլ պարզ կդառնա հաղթողը: Նախատեսվում է նաև ընկերական հանդիպում ուսանողական և դասախոսական թիմերի միջև:

Ինչպես ցույց տվեցին առաջին փուլի խաղերը, առաջնության մասնակիցների ոչ մեծ քանակը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մասնակցելու ցանկություն էին հայտնել միայն լավագույնները, ինչի վառ ապացույցն էր ծավալված լարված պայքարը` լի բազում գեղեցիկ պահերով ու փայլուն հաղթանակներով: Առաջին երկու խաղային օրերն աչքի ընկան հետաքրքիր խաղերով, ինչպես նաև բազում անակնկալներով: Սակայն հիմնական պայքարը դեռ առջևում է: Վաղը` փետրվարի 25-ին կկայանան խմբային վերջին խաղերը, որոնց արդյունքում պարզ կլինեն եզրափակիչ փուլի մասնակիցները: Առաջնությունը կավարտվի մարտի 2-ին:

Հուսանք, որ հերթական առաջնությունը բացի հետաքրքիր ժամանցից կբացահայտի նաև նոր տաղանդավոր խաղացողների, ովքեր կկարողանան իրականացնել Ժողի ուսանողների վաղեմի ցանկությունը!!!

One thought on “Սեղանի թենիսի ներբուհական առաջնություն /22.02-02.03.10/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s