Հոգևոր դաս «Մեծ պահք» թեմայով


Մեծ պահքը այս տարի սկսվել էր փետրվարի 15-ից: Չնայած մեր ուսանողներից շատերը պահք պահում էին, սակայն դա շատ հաճախ դրսևորվում էր միայն ճաշարանում հարմար սնունդ գտնելու դժվարություններով, կամ էլ նրանց կողմից թաքուն հպարտությամբ ամեն տեղ այդ մասին հայտնելով: Դրա հետ մեկտեղ շատ էին նաև այն մարդիկ, ովքեր իրոք ցանկանում էին հետևել պահքի խորհրդին և ինքնամաքրվել` սակայն կրկին լավ պատկերացում չունենալով այս ամենի մասին:

Ինչևէ, թեման հետաքրքիր էր երկու կողմերի համար էլ, և մեր արձագանքը շատ չուշացավ: Այսօր` մարտի 1-ին ուսանողական խորհրդի և ՀԱԵԳՈՒՄ-ի ջանքերով ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում կայացավ հոգևոր դաս «Մեծ պահք» թեմայով: Շիրակի թեմի քահանա Տեր Փառենը ուսանողներին ներկայացրեց Մեծ պահքի խորհուրդը: Այնուհետև ուսանողները իրենց հուզող հարցերը տվեցին, և ծավալվեց շատ հետաքրքիր քննարկում: Ընթացքում խոսվեց մեղքերի, գայթակղությունների, զղջման, պահքի անհրաժեշտության մասին, բազմաթիվ մեջբերումներ եղան Աստավաշնչից:

Հոգևոր դասը ներկաներին շատ հարցերի պատասխանների հետ մեկտեղ նաև բազմաթիվ մտորումների տեղիք տվեց: Սակայն մի բան պարզ է, որ արդյունքը շատ մեծ էր, և դա դեռ հետո է երևալու: Իսկ մեզ մնում է հավատալ Աստծուն, համարել սա ևս մեկ քայլ դեպի Աստված, և համոզված լինել, որ ինչպես ասում է Աստվածաշունչը` Աստված հազար քայլ կանի դեպի մեզ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s