Առաջատարն անփոփոխ էր


Karapet Ter-AvagyanՀՊՏՀ ԳՄ-ում ավարտվեց սեղանի թենիսի ներբուհական առաջնությունը: Այն պարգևեց բազմաթիվ հետաքրքիր ու հաճելի պահեր, աչքի ընկավ սուր պայքարով ու գեղեցիկ հաղթանակներով: Հմտություն, ռեակցիա, արագ միտք, նյարդեր, մի խոսքով բազմաթիվ ու բազմազան որակներ է պետք այս խաղը լավ խաղալու համար, և առաջնության արդյունքում պարզ դարձավ, թե մեր ուսանողներից ով է լավագույնս համադրում այս բոլոր որակները:

Խմբային փուլն ավարտվեց փետրվարի 26-ին, և պարզ դարձան եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: Բոլոր խմբերում էլ շատ լարված պայքար ծավալվեց: Հատկապես հետաքրքիր էր B խումբը, որտեղ վիճակահանությամբ տեղ գտած 4 մասնակիցներն էլ շատ ուժեղ էին, մասնավորապես այդ խմբում էին միջբուհական առաջնությունում մեր հաղթական թիմի 2 խաղացողներ, որոնցից Ամբարդարյան Վազգենին /ԲԿ 3-րդ կուրս/ հաջողվեց հաղթել մյուս բոլոր մրցակիցներին և եզրափակիչ փուլ հասնել: Մյուս խմբերում առաջին տեղեր զբաղեցրեցին Ավագյան Մհերը /ՖՎ 3-րդ/, Խաչատրյան Մհերը /ՀՀ և Ա 3-րդ/ և Ռաֆայելյան Կարենը /ՖՎ 3-րդ/: Նրանց միացավ նաև ակնհայտ առաջատար Կարապետ Տեր-Ավագյանը /ՀՀ և Ա 2-րդ/:

Մարտի 2-ին էլ կայացան եզրափակիչ փուլի խաղերը: Այստեղ ակնհայտ էր Կարապետ Տեր-Ավագյանի առավելությունը, ով և կարողացավ հաղթել բոլոր մրցակիցներին և նվաճել չեմպիոնի կոչումը: Նրան արժանի դիմադրություն ցույց տվեց Վազգեն Ամբարդարյանը, սակայն եզրափակիչ խաղում պարտվեց և գրավեց 2-րդ տեղը: 3-րդ տեղում Մհեր Ավագյանն էր: 1-3-րդ տեղ գրաված մասնակիցները ստացան պատվոգրեր:

Դե ինչ, որպես շարունակություն սպասում ենք դասախոսական թիմի հետ հանդիպմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s