Ահա և մոտենում է մարտի 8-ը…


մարտի 8Ահա և մոտենում է մարտի 8-ը… գարնան գալստին սպասում էին շատերը, սպասում էինք բոլորս, իսկ գարնան առաջին տոնին, հիրավի, սպասում է ողջ աշխարհը: Հիանալի զգացողություն է պատում բոլորիս, երբ գիտակցում ենք որ դաժան և սահմռկեցուցիչ ձմեռն արդեն իր տեղը զիջեց կյանքով, բերկրանքով և իհարկե սիրով լի գարնանը:

Գարունը սկիզբ է… սկիզբ է ամեն ինչի…և հիանալի կլինի, որ այս հիասքանչ զգացողությունն ունենան բոլորը, որ գարուն լինի բոլորի սրտերում, որպեսզի բոլորը ողջ հոգով և սրտով զգան գարնան շունչը և բույրը:

Սա մի ժամանակաշրջան է, երբ մարդկային հոգին զարթոնք է ապրում, զգում ես, որ շնչելը մի տեսակ ավելի հեշտ է ստացվում, զգում ես, որ քո մեջ առաջանում են նոր, բոլորովին անծանոթ զգացողություններ և  զգացմունքներ, ամեն ինչ այնքան գունեղ է երևում, վառ, հիասքանչ, բարի…ու ցանկություն է առաջանում պահել այդ ամենը և ոչ մի դեպքում չբաժանվել նրանից `գարուն կոչվածից…միթե հնարավոր է այսքան զգացմունք տեղավորել մեկ բառի մեջ??? Ինչու չէ… հնարավոր է…և նույնիսկ պարտադիր…

Ինչքան կուզենայի, որ այս գարունը բուժեր բոլոր հիվանդ սրտերը, պարգևեր երջանկություն, նոր ուժեր առաջ գնալու և ոչ մի դեպքում չնահանջելու համար:

Գարնանային այս վառ տրամադրությունն էլ ավելի է բարձրանում, երբ հիշում ես, որ հաշված օրեր հետո գալու է ամենագեղեցիկ և հիասքանչ տոներից մեկը` Մայրության և գեղեցկության  տոնը, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրված միամսյակը, որը հիանալի ժամանակահատված է ուրախացնելու համար նրանց ում սիրում ենք և ինչու չէ արտահայտելու համար այն զգացմունքները, որոնք թաքնված են մեր հոգու խորքում: Ամեն ինչի համար էլ ժամանակ կա, միայն թե հարկավոր է սիրել, փայփայել և պահպանել մեր մայրերին, քույրերին և սիրած էակներին:

ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական խորհուրդն ի սրտե շնորհավորում է բոլոր-բոլորին գարնանային այս հիասքանչ և սպասված տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք ամենայն բարիք, երջանկություն, հաջողություններ և իհարկե, մեծ սեր: Ցանկանում ենք որ դուք, սիրելի աղջիկներ, միշտ ժպտաք, լինեք երջանիկ և սիրեք…սիրեք ի սրտե: Ցանկանում ենք որ Ձեր աչքերը երբեք արցունք չտեսնեն, իսկ եթե այնուամենայնիվ արտասվեք, ապա թող դրանք լինեն միմիայն երջանկության արցունքներ: Ցանկանում ենք, որ կյանքում չտեսնեք վիշտ և տառապանք: Ցանակնում ենք, որ լինեք սիրված և գնահատված, լինեք նույնքան հմայիչ, առեղծվածային և հրապուրող:

Եղեք անսահման երջանիկ…չէ որ առանց Ձեզ կյանքը կգունազրկվի և կանհետանա այն փայլը և ջերմությունը, որով այսքան դարեր և հազարամյակներ ապրել է աշխարհը և կապրի դեռ այնքան, ինչքան կլինեք մեր կողքին Դուք…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s