ԲԱՆԱՎԵՃՆ ԱՅՍՊԻՍԻՆ Է ԼԻՆՈՒՄ…


Ահա և շարունակվում է ներբուհական բանավեճ-մրցույթը, որը կազմակերպել է ՈՒԳԸ-ն:

Մարտի 11-ին տեղի ունեցավ հերթական խաղը: Այս անգամ պայքարը համալսարանի ֆինանսներ և վարկ բաժինների միջև էր: Դե, ինչպես հասկացաք տարբերությունը կուրսերի միջև էր… խաղում էին ֆինանսներ/վարկ 2-րդ և ֆինանսներ/վարկ 3-րդ կուրսերի թիմերը: Ի սկզբանե խաղը դատապարտված էր լինել չափազանց հետաքրքիր, բուռն և լարված: Այդպես էլ եղավ…

Կարելի է ասել, որ թիմերը գրեթե չէին զիջում միմյանց պատրաստվածության առումով, սակայն <<գրեթե>> արտահայտությունն այնուամենայնիվ խաղում  իր հետքը թողեց…

Եվ այսպես, թեման էր` <<Տնտեսական աճը առաջնային է բնապահպանությունից>>: Կողմ թիմը ներկայացնում էին 3-րդ ֆինանսիստները: Թիմի անդամներն էին.

  • Ավագյան  Մհեր
  • Ռաֆայելյան  Կարեն
  • Համբարյան  Օֆելյա
  • Սողոյան Աննա
  • Գաբրիելյան Հովհաննես

Դեմ թիմը ներկայացնող 2-րդ ֆինանսիստների թիմի անդամներն էին.

  • Մխիթարյան  Վլադիմիր
  • Ավետիսյան  Գայանե
  • Եղիազարյան  Լիանա
  • Մուրադյան  Անահիտ
  • Բաղդասարյան  Սոնա

Ինչպես նշվեց` խաղը խոստանում էր լինել չափազանց հետաքրքիր, և կանխատեսումն ի կատար ածվեց…խաղի ընթացքը չափազանց հետաքրքիր և լարված էր: Թիմերից յուրաքանչյուրը փորձում էր համոզիչ ելույթների շնորհիվ <<շահել>> ժյուրիի <<համակրանքը>>… Քանի որ թեման, իրոք, չափազանց հետաքրքիր և արդիական էր, ուստի թիմերից յուրաքանչյուրի անդամներն էլ փորձում էին մաքսիմալ աչքի ընկնել և առաջ տանել իրենց <<ճիշտը>>:

Բնապահպանություն, թե տնտեսական աճ: Խորհուրդ կտայինք որ յուրաքանչյուրդ Ձեր մեջ խորհեիք այս հարցի շուրջ…

Եվ այսպես, ներկայացնենք արդյեւնքները`  346 – 357,5 ընդհանուր հաշվով և զգալի տարբերությամբ հաղթանակ տարավ ԴԵՄ թիմը` իդեմս ֆինանսներ և վարկ 2-րդ կուրսի:

Իսրտե շնորհավորում ենք հաղթողներին, մաղթում հաղթանակներ և փայլուն դրսևորումներ նաև հաջորդող խաղերի ժամանակ: Շնորհավորում ենք նաև ԿՈՂՄ թիմին և մաղթում հաջողություններ:

P.S Հուսով ենք այս մակարդակի խաղեր դեռ շատ կլինեն մեր ներբուհական բանավեճ-մրցույթի շրջանակներում և ինչու չէ նաև այդ շրջանակներից դուրս…

8 thoughts on “ԲԱՆԱՎԵՃՆ ԱՅՍՊԻՍԻՆ Է ԼԻՆՈՒՄ…

  1. Իսրտե ցանկանալով փոխել թեմայի ուղղվածությունը` կուզենայի հավելել.առողջ մրցակցությունը պետքական և նույնիսկ անհրաժեշտ երևույթ է յուրաքանչյուր քաղաքակիրթ անձնավորության և անձանց խմբերի (այլ կերպ ասած` թիմերի) համար և արժե այդ ամենին մոտենալ ինչպես հարկն է, այսինքն քաղաքակիրթ հայացքներով և ամեն ինչի պատրաստ լինելու կարողությամբ…
    Շնորհավորում եմ մեզ`հաղթողներիս,և Ֆինանսներ և վարկ 3-րդ կուրսին,որոնք ևա հաղթող են, քանզի կարևորն այստեղ բնավ էլ բանավեճի արդյունքները,ստեղծելու ու կատարելու կարողությունը գիտելիքից կամ գնահատականից վեր դասելը չէ: Իսկ թե ինչն է առավել կարևոր, դա արդեն ես չէ, որ պետք է բացատրեմ…

  2. ֆինանսներ ջաաաաաաաաաան բայց ինչ լավն եք…. Ձեզ բազում հաղթանակներ ողջ կյանքի ընթացքում…. թող մեր հաջորդ հաղթանակաը լինի բանավեճի եզրափակչում ….

    Լիան, Լիլիթ Մարտիրոսյան. Ֆ/Վ 2

  3. Karevor che vor miavornerov haxtanak chunecanq, karevor@ ayn e, vor menq hogov u srtov misht haxtanakac enq F/V 2-rdner jan, u tox bolor@ imanan, vor finans 2-rdner@ karox en uraxanal naev partutyan depqum, inchpes naev dimacini haxtanaki hamar. F/V 2-rdner misht araj!!!!!!!!!

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s