ՀՀ և Ա 2-րդ թիմը` Ժողի ֆուտբոլի չեմպիոն


Մարտի 19-ին տեղի ունեցավ ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված  ֆուտբոլի ներբուհական առաջնության եզրափակիչ հանդիպումը` ՀՀԱ2 — Կոմերցիա 1: Խաղը իրոք եզրափակիչի արժանի խաղ էր` իր լարվածությամբ և սրությամբ: Խաղին իր ներկայությամբ լրացուցիչ հետաքրքրություն հաղորդեց մեր հարգելի դեկան Բ. Սառաջյանը, ով խաղի մրցավարն էր: Ծավալվեց անզիջում պայքար, խփվեցին շատ գոլեր , բայց հաղթողին որոշել հիմնական ժամանակում այդպես էլ չհաջողվեց: Հերթը հասավ 11 մետրանոց /այս դեպքում` 7 մետրանոց/ հարվածներին, որտեղ արդեն փայլեց ՀՀԱ2 թիմը` 3-0` շնորհիվ 3 դիպուկ հարվածների և դարպասապահների հրաշալի խաղի:

Շնորհավորում ենք ՀՀԱ 2 թիմին, որը հաղթանակով ավարտեց իր բոլոր խաղերը և ի վերջո արժանիորեն հաղթանակ տարավ առաջնությունում: Թիմ, որը աչքի ընկավ և’ թիմային խաղով, և’ տաղանդավոր անհատներով, և’ իր երկրպագուներով:

Այսպիսով ավարտվեց ՀՊՏՀ ԳՄ ֆուտբոլի ներբուհական առաջնությունը: Առաջնություն, որը սպասվածից շատ ավելի հետաքրքիր ստացվեց` լինելով ոչ միայն յուրահատուկ մարզական տոն, այլ նաև Ժողի ուսանողներին և կուրսերին համախմբող հզոր միջոց: Գոլառատ մի շաբաթ մեր «կրեդիտային» ուսանողական կյանքում, հետաքրքիր պահերով ու զգացմունքներով, գոլառատ ու գեղեցիկ ֆուտբոլով լի մի շաբաթ, որի ժամանակ չէր գործում ոչ մի տնտեսական օրինաչափություն, այլ որոշիչ գործոններն էին կամքը, համախմբվածությունը և մարզական ոգին: Մի շաբաթ, երբ Ժողը ապրում էր ֆուտբոլով…

5 thoughts on “ՀՀ և Ա 2-րդ թիմը` Ժողի ֆուտբոլի չեմպիոն

  1. Ֆուտբոլային այս առաջնությունը մոտեցավ իր ավարտին և բազում դրական լիցքեր, էմոցիաներ և սպասումներ` նույնպես: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԹԻՄԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԱՆ ԱՅՍ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ: Սա համախմբման յուրօրինակ միջոց էր,համախմբում մեկ գաղափարի և մեկ հոգովիճակի շուրջ: Իսկ ես ինքս որպես ֆուտբոլի մեծ սիրահար շատ ուրախ եմ, որ մերոնք կարողանում են կազմակերպել այսպիսի մեծամասշտաբ մրցաշարեր: Ֆուտբոլը ապրելակերպ է, մտածելակերպ և հոգեվիճակ: Ապրեն բոլորը, քանզի այս առաջնության ընթացքում միայն ֆուտբոլասեր շերտը (չխաղացողները)ևս գրեթե լիովին զգաց այն ամենը, ինչ զգում էին խաղացողները…🙂

  2. hargeli ev sireli joxciner,hisheq vor hashvapahner@ problem chunen,inchpes tesaq te timayin ev te anhatakan xaxerum menq arajinn enq, shutov darnalu enq banavechi finali haxtoxner@,karox eq arden shnorhavorel

  3. Gevorg jan mecamtutyuny mi xarnir vstahutyan het….»problemner chunenalu» masin hajtararutyunnery arten isk vkajum en mec problemneri masin…amen depqum hamestutyuny 4er xangari

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s