Ուխտագնացություն դեպի Օշական և Տեղերի վանք


Հայ Առաքելական եկեղեցու Գյումրու ուսանողական միության կողմից ապրիլի 21-ին կազմակերպվեց հերթական ուխտագնացությունը, այս անգամ դեպի Օշական, ապա Տեղերի վանք: Ուխտագնացությանը մասնակցում էին մոտ 60 ուսանողներ քաղաքի տարբեր ուսումնական հաստատություններից, ովքեր բոլորն էլ ՀԱԵԳՈՒՄ անդամներ էին: ՈՒխտագնացությունը բացի իր հոգևոր իմաստից ուներ նաև այլ նպատակ` ծանոթանալ և կապեր հաստատել Օշականի երիտասարդական միության անդամների հետ, ինչպես նաև ուխտագնացությանը մասնակցող տարբեր բուհերի ուսանողների միջև ընկերական կապերի հաստատումն և Աստծո խոսքին ավելի տեղեկացված լինելն Էր:
ՈՒխտագնացությունը սկսվեց Գյումրու Յոթվերք եկեղեցուց, որտեղ ուխտին մասնակցող երիտասարդները իրենց աղոթքը հղեցին առ Աստված և ստանալով Աստծո օրհնությունը ուղևորվեցին Օշական:
ՈՒխտագնացության մասնակիցների միջև ի սկզբանե ստեղծվեց ջերմ մթնոլորտ: Որպեսզի ուղևորությունը ավելի հետաքրքիր և ուսուցանելի լիներ, կազմակերպվեց խաղ: Խաղի ժամանակ մասնակիցները բաժանվեցին խմբերի, և նրանք պետք է կարդային տարբեր Աստվածաշնչյան ուսուցանելի առակներ և յուրաքանչյուրը պիտի փորձեր  ներկայացնել այն:
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին հասնելուն պես ուխտավոր երիտասարդները մասնակցեցին սուրբ պատարագին: Պատարագից հետո Օշականի քահանան` տեր Վիգենը, ողջունեց Գյումրիից ժամանած ուխտավորներին և իր խորին շնորհակալությունը հայտնեց նրանց` այս սուրբ գործին իրենց մասնակցությունը ցուցաբերելու համար: Դրանից հետո Օշականի երիտասարդական միության անդամները տեր Վիգենի գլխավորությամբ Գյումրիից ժամանած հյուրերին հրավիրեցին ճաշելու:
Ճաշից առաջ բոլորը միասին աղոթեցին և իրենց շնորհակալությունը հայտնեցին Աստծուց` իրենց տրված հացի համար: Ճաշից հետո տեղի ունեցավ ժողով, որի ժամանակ ներկայացվեց ինչպես Գյումրու, այնպես էլ Օշականի երիտասարդական միության գործունեությունը և ծրագրերը: Ժողովի ընթացքում Գյումրու և Օշականի երիտասարդական միության անդամները պայմանավորվեցին աղոթել միմյանց հաջողությունների համար, և երբ կրկին հանդիպեին պիտի խոսեին այդ ժամանակահատվածում իրենց հաջողությունների և նոր ձեռքբերումների մասին:
ՈՒխտագնացության մասնակիցները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ջերմ ընդունելության համար և սիրով Օշականի երիտասարդական միության անդամներին տեր Վիգենի գլխավորությամբ հրավիրեցին Գյումրի, որից հետո շարունակեցին իրենց ուխտը դեպի Տեղերի վանք:
Տեղերի վանքում տեր Վիգենը և ուխտավոր երիտասարդները աղոթեցին և հենց Տեղերի վանքի բակում տեղի ունեցավ հոգևոր դաս: Հոգևոր դասի ժամանակ տեր Վիգենը խոսեց Քրիստոսի երկրորդ գալստյան մասին: Երիտասարդները ակտիվորեն հարցեր էին տալիս իրենց հուզող թեմաների վերաբերյալ, որոնց տեր Վիգենը սիրով պատասխանում էր:
Այնուհետև ուխտագնացության բոլոր մասնակիցները, իրար ձեռք բռնած, մի մեծ շրջան կազմեցին, և տեր Վիգենի գլխավորությամբ աղոթեցին և նստեցին ճաշի բնության գրկում:
Ճաշից հետո էքսկուրսիա կազմակեպվեց Տեղերի վանքի տարածքում, որից հետո երիտասարդները կազմակերպեցին տարբեր խաղեր, լուսանկարվեցին, մտերմացան:
Նման միջոցառումներ դեռ շատ են կազմակերպվելու և հուսանք, որ նմանատիպ ծրագրերի շնորհիվ շատ երիտասարդներ հնարավորություն կստանան իրենց ավելի մոտ զգալ Աստծուն, և Աստծո խոսքը կլսեն և կնդունեն խոնարհությամբ:

2 thoughts on “Ուխտագնացություն դեպի Օշական և Տեղերի վանք

  1. Tuyl tveq im xorin eraxtagitutyunn haytnel ays Hogevor mijocarman kazmakerpichnerin. Shat djvar e xorin harganqi u gnahatanqi artahaytutyunner gtnel, aselu ev patmelu hamar im mejs arajacac hogevor zgacmunqnernn u aprumners, inchpes naev cankutyunners…
    Ays mijocarum@ hamozvac em vor shateris srterum toxec mi hrashali hetq, stipec haskanal anhaskanalin, barcracrec mer havatn u ser@ depi hogevor arjeqner@.
    Bolorin kcankanam vor Astvac misht arajnord@ lini bolor katarveliq gorcerum, u havatn aynqan mec lini depi Astvacn, vor qaylelis nuynisk hamozvac linenq vor da Astco tvac uxin e, u sharunakelov chisht @ntrvac chanaparh@ vstahutyamb araj @ntanaq depi chshmaritn u kataryal@. Tox Astvac lini mez boloris ARAJNORDN u katari boloris bari cankutyunner@…
    (Havataceq shat ban unei aselu… inch@ vor chem nshel, da kanem AXOTQNERUMS)

  2. Ինքս, ցավոք, դեռ երբևիցե չեմ մասնակցել ուխտագնացության, սակայն համոզված եմ, որ այս և նմանատիպ բոլոր ուխտագնացություններն ունենալով հիմնական և անսասան նպատակ, այն է` հնարավորինս ավելի մոտենալ Աստծուն,անհրաժեշտ են մեր հասարակությանը, նամանավանդ երիտասարդներին, քանզի մենք ենք կերտելու մեր ապագան, մեր վաղվա օրը, և պետք է որ մեր յուրաքանչյուր կատարելիք գործ լցված լինի իրական հավատով և սիրով առ Աստված: Մաղթում եմ մեզ բոլորիս հավատով և սիրով լի ապագա:🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s