Կրկին հաշվապահները…


Ահա և երկարատև պայքարից հետո ՈւԳԸ-ի կազմակերպած բանավեճ-մրցույթը մարտի 31-ին հասավ իր տրամաբանական ավարտին:

Նախ կցանկանայինք նշել, որ ի սկզբանե  մրցաշարի նպատակն էր ուսանողների մեջ զարգացնել բանավիճելու և փաստարկների լեզվով խոսելու ունակությունը: Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ ուսանողական կյանքն ավելի ակտիվանա հենց նման ինտելեկտուալ խաղերի միջոցով, որոնք ստիպում են արդիական թեմաների շուրջ լուրջ ուսումնասիրություն, աշխատանքներ կատարել: Եվ այս ընթացքում տարբեր կուրսերից ձևավորված թիմերը կարողացան իրենց հմտություններով անցկացնել  իսկական   բանավեճեր, պահպանելով բանավեճի բոլոր նորմերը:

Ինչպես գիտենք բանավեճի իրական նպատակն է խնդրին կոնկրետ լուծում գտնելը, ինչն էլ միշտ հաջողությամբ էր պսակվում մեր թիմերի մոտ` մի շարք արդիական տնտեսագիտական թեմաների շուրջ բանավիճելիս:

Կիսաեզրափակիչ փուլերից հետո պարզ դարձան արդեն իսկ առաջատարները` Ֆ/Վ 2-րդ և ՀՀ և Ա 2-րդ կուրսերի թիմերը, որոնք դուրս գալով եզրափակիչ փուլ բոլորիս խոստանում էին  թեժ և առավել հետաքրքիր խաղ:

Եվ վերջապես մարտի 31-ին սպասված ակնկալիքները իրականություն դարձան:

Թիմերը բանավիճեցին  «Հարկային նոր փաթեթը ՀՀ-ում» թեմայի շուրջ: Թեժ քննարկումներից հետո պարզ դարձավ, որ հաղթող է ճանաչվում  ՀՀ և Ա 2-րդ  կուրսի թիմը իր կողմ դիրքորոշմամբ:

Շնորհավորում ենք ՀՀ և Ա 2-րդ կուրսի թիմին, ցանկանալով նրանց բազում հաղթանակներ, սուր միտք,   և որ ամենակարևորն է հաղթանակի բերկրանքը թող միշտ ուղեկցի նրանց և տանի էլ ավելի մեծ հաղթանակների:

Շնորհավորում ենք նաև 2-րդ պատվավոր տեղը զբաղեցրած Ֆ/Վ 2-րդ կուրսի թիմին, նրանց ևս մաղթելով բարին և որ ամենակարևորն է` լավատեսություն,  ուժ և միասնություն:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում բուհի տնօրինությանը` մեզ աջակցելու, ողջ դասախոսական կազմին` ժյուրիի դժվարին գործը ստանձնելու, ինչպես նաև ուսխորհրդի անդամներին` թիմերին օգնություն ցուցաբերելու և ՈւԳԸ-ի կողքին կանգնելու համար:

Հնարավորինս անկախ մնացեք Ձեր մասնագիտական գործունեությանը խանգարող գործոններից, միշտ ունեցեք առողջ դատողություն անելու կարողություն  և քայլեք միայն ՃԻՇՏ ճանապարհով:

Սիրով` ՈՒԳԸ

2 thoughts on “Կրկին հաշվապահները…

  1. Shnorhakalutyun UG@-in ays arajnutyun@ kazmakerpelu hamar, iroq shat hetaqrqir u vorakyal xaxer ein, u banavechi mshakuyt@ mer buhum es 2 amisneri @ntacqum shat zargacav!!!!! Isk hashvapahnerin shnorhavorum em, ev maxtum nor hajoxutyunner, tox dzer ujn u miasnakanutyun@ misht carayi bari npatakneri!!!!!!

  2. Hastat shat baner chein lini ete UG@-i koxqin chliner UX-@, menq el ux-in enq shnorhakal vor misht mecahogabar patrast e ognel nranc ovqer dra kariq@ unen! Hashvapahner shnorhavor!!!!! Astvac ta aveli mec haxtanakner unenaq!

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s