Հին ավանդույթները շարունակվում են…


Ապրիլի 1-ը Ժողի համար մի առանձնահատուկ տոն օր էր: Պատճառը բնավ ապրիլմեկյան կատակները չէին, այլ այն, որ ժողը կարճատև դադարից հետո կրկին որոշել էր վերադարձնել ժողի երբեմնի անունը:

Հայ Առաքելական եկեղեցու Գյումրու ուսանողական միության կողմից ապրիլի 1-ին կազմակերպվել էր «Ինչ, որտեղ, երբ» միջբուհական առաջնությունը, որը մտնում էր Սբ. Զատկին նվիրված միջոցառումների շարքի մեջ, և հետևաբար` հարցերի մի մասն ունեին թեմատիկ բնույթ: Հաղթանակի համար պայքար էին մղում  թվով 8 թիմեր, որոնք ներկայացնում էին  Գյումրու տարբեր բուհերը:

Խաղին մասնակցած թիմերից երկուսը ներկայացնում էին մեր բուհը: Ժողը ներկայացնող մասնակիցնեը ամեն կերպ  փորձում  էին  հետ վերադարձնել  այն հիշարժան օրերն ու սպասված տոները, որոնք ժողին մի նոր կայտառ տրամադրությունն էին հաղորդում: Եվ քանի որ մեր ուսանողները շատ նպատակասլաց և գիտուն են, դա նրանց տարավ դեպի հաղթանակ:  Հաղթանակը կրկնակի էր. «Ժող-1» թիմը ինտելեկտուալ մրցույթում գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը, իսկ «Ժող-2» թիմը` պատվավոր երկրորդ հորիզոնականը:

Այս կրկնակի հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ժողը իր անկոտրում կամքի, նպատակասլացության և ամենակարևորն է գիտելիքների շնորհիվ միշտ առաջատար է և այս նվաճումները դարձնելով ավանդույթ կարող ենք վստահորեն ասել, որ սա դեռ հաղթանակների սկիզբն է և մեզ դեռ  բազում  փայլուն հաղթանակներ են սպասվում:

Ցանկանում ենք, որ այս հաղթանակները հարատևեն մեր ժողում,  թող որ ժողը միշտ հաղթահարի ցանկացած դժվարություն  և յուրաքանչյուր «մարտահրավեր»` նետված ճակատագրի կողմից թող, որ լինեն կյանքի դասեր, և որ դրանք միշտ ավարտվեն հաղթանակներով, ու ոգեշնչված  նվաճումներից ընթանանք դեպի մի նոր հաղթանակներով  կյանք:

2 thoughts on “Հին ավանդույթները շարունակվում են…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s