Տխուր հաղթանակ…


Ապրիլի 6-ին ՀԱԵԳՈՒՄ-ի կողմից կազմակերպված միջբուհական «Բանավեճ» մրցույթի շրջանակներում ՀՊՏՀ ԳՄ թիմը բանավիճում էր ՀՊՃՀ ԳՄ-ի հետ: «Հայ հասարակությունը քրիստոնյա է» թեմայով բանավեճին վիճակահանությամբ մեզ բաժին ընկած «Դեմ» դիրքորոշումը մեր թիմի համար առաջին հայացքից շատ անհարմար էր ու դժվար: Առաջինը քրիստոնեություն ընդունած հայ ժողովուրդը, նույնիսկ կորցնելով պետականությունը, դարեր շարունակ պահպանել է իր եկեղեցին: Իսկ եկեղեցու դերը մեր ազգի հայապահպանության և ժողովրդի համախմբման գործում ընդհանրապես անգնահատելի է:

Այնուամենայնիվ, մենք պարտվել չցանկացանք: Ակտիվորեն սկսեցինք խորապես ուսումնասիրել թեման,  դեմ փաստարկներ փնտրել: Ու ինչքան ավելի խորն էինք ուսումնասիրում խնդիրը, այնքան պատկերն ավելի ցավալի էր դառնում: Փաստորեն, այն ինչ մեր ժողովուրդը պահպանեց դաժան կռիվների արդյունքում, հիմա ուղղակի ինքնակամ մի կողմ է դնում: Չնայած որ խաղի համար մեզ դա մեծ առավելություն էր տալիս, բայց կգերադասեինք չգտնել այդ առավելությունը, կգերադասեինք չօգտագործել չարդարացված մտքեր ու փաստեր, ինչպես նաև չքննադատել մեր աշխարհայացքն ու դարեր շարունակ  մեզ համար ազգային  գոյության հիմք հանդիսացող մեր հավատքը: Բայց ինչքան էլ փորձեինք լավատես  լինել, միևնույն է փաստերն այլ բան էին վկայում:

Փորձեցինք չհավատալ տարաբնույթ տեղեկատվական աղբյուրներին և ամեն ինչ պարզել հենց մարդկանցից: Ճիշտ է, մեր հարցումը բավական փոքր մասշտաբներով էր, սակայն պետք է նշել` եկեղեցուն հարակից տարածքում էր, որտեղ հավաքված մարդկանցից  ակնկալում էինք քրիստոնյա մարդուն վայել պատասխաններ:  Սակայն ինչ պարզվեց` մարդկանց մեծ մասը չեն կարդում Աստվածաշունչ, չեն հաճախում եկեղեցի, նույնիսկ մկրտված չեն, բայց իրենց զարմանալիորեն քրիստոնյա են համարում:

Այսքանի հետ մեկտեղ երևի այլևս իմաստ չունի անդրադառնալ աղանդավորության թեմային…

Բանավեճը մենք հաղթեցինք, բայց ափսոս դա մեզ ոչ թե ուրախանալու, այլ մտորելու տեղիք տվեց:

Հարգելի’ քրիստոնյա հայ ժողովուրդ եկեք չմոռանանք, որ «հայ» և «քրիստոնյա» հասկացությունները դարեր շարունակ նույնականացվել են և պահպանելով մեր հոգևոր արժեքները  կցանկանայինք, որ գալիք սերունդը դաստիարակվեր իսկական քրիստոնեական սկզբունքներով:

P.S. Շնորհակալություն այս գրառման հեղինակին մեր հաղթանակին օգնելու համար, բայց խնդրում ենք այլևս եկեղեցու պատերին չգրել!!!!!

One thought on “Տխուր հաղթանակ…

  1. shnorhavorum em mer timin!!!!!! iroq shat cavali xax er qanzi nmanatip arjeqneric xosel@ bavakanin bard e… iharke, urax enq vor evs mek haxtanak taranq, sakain arje ais temai masin xorapes mtacel ev gtnel elqer nmanatip ararqneric zerc pahelu hamar mer mshakutain-Ekexecakan arjeqner@… isk mardik amen mekn inq@ metq e gitakci te inchn e ajs kyanqum chisht, inch@ sxal… iharke Astco ognutiamb!!

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s