Մենք 11 տարեկան ենք…


Ահա և եկավ սպասված օրը` ապրիլի 17-ը, և մեզ` ԺՈՂ-ի ուխականներիս համար` հիշարժան և հիանալի պահերով լի օրը… մենք 11 տարեկան ենք…11 տարի շարունակ մենք առաջնորդվել ենք սահմանված նպատակներով և հետևել ենք, որպեսզի յուրաքանչյուր հուզող հարց ստանա իր լուծումը: 11 տարի շարունակ պահպանվել են այն մնայուն արժեքները, որոնցով մենք առաջնորդվել ենք և այսուհետև ևս առաջնորդվելու ենք: 11 տարի շարունակ եկող սերունդներին են փոխանցվել մնայուն արժեքներ և հիմքեր, որոնց վրա մենք կառուցում ենք մեր ներկան, մեր այսօրը և մեր ապագան, այն առաջընթացները և ձեռքբերումները, որոնք մենք դեռ ունենալու ենք, այն բարձր պատվո հարթակները, որտեղից դեռ կհնչի մեր անունը և կոգեկոչվեն մեր փառահեղ և անգնահատելի հաղթանակները:

Մենք 11 տարեկան ենք…

Փոխվում է ամեն ինչ, ամեն բան… ոչինչ մնայուն չէ… սակայն անփոփոխ է մնում մեկ բան` արժեք, արժեհամակարգ, որով մենք առաջնորդվել ենք մինչ օրս և դեռ կառաջնորդվենք բազում տարիներ: Մեր հիմնական նպատակը նույն  արժեհամակարգն անփոփոխ կերպով գալիք սերունդներին փոխանցելն է, պահպանելն այն մնայուն արժեքները, որոնք մեզ մղել են դեպի բարձունքներ:

Իրոք, երկար և բազում դժվարություններով լի ճանապարհ էր մեզ վիճակված… դժվար էր ամեն բան… միթե կա մի բան, որ տրվում է հեշտությամբ… ոչ, ամեն ինչ պահանջում է մաքսիմալ նվիրվածություն և աշխատանք, որով էլ հնարավոր կլինի հասնել դրված նպատակներին: Հենց նույն գաղափարով և մեխանիզմներով էլ առաջնորդվեցինք մենք և արդյունքն ակնհայտ է:  Մենք շնորհակալ ենք այն ժառանգության համար, որը մեզ է թողնվել մեր Ուսանողական խորհրդի հիմնադիրների կողմից, շնորհակալ ենք այն ամուր հիմքերի համար, որի վրա փորձեցինք կառուցել արժանապատիվ ներկա և խոստումնալից ապագա: Չէ որ չեինք լինի մենք եթե Աստված չկամենար ծնել առաջնորդների, որոնք կկարողանային ստեղծել մի կառույց, որն իր մասին խոսել կտա բազմաթիվ անգամներ:

Շնորհակալ ենք իսրտե…

2010 թվականի ապրիլի 17-ին լրացավ մեր 11-ամյակը և այդ տոնը նշելու համար մենք չխնայեցինք ոչինչ, որպեսզի դա լիներ հիշարժան և հաճելի պահերով լի օր: Եվ այդպես էլ եղավ: Կազմակերպվեց երեկույթ, որին հրավիրված էին մեր ընկերները, օգնողները և այն մարդիկ, ովքեր միշտ մեր կողքին են եղել և նվիրված կերպով աջակցել մեզ մեր գործերում առաջընթացներ ունենալու համար: Կազմակերպվեցին բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, այդ թվում նաև հումորային, որի ժամանակ իր սուր մտքով և հումորի անսպառ զգացողությամբ աչքի ընկավ մեր համալսարանի 3-րդ կուրսի ուսանող և ուսխորհրդի տրամադրություն ստեղծող Հայկ Սիմոնյանը: Դա ուղղակի աննկարագրելի է… Իսկ անվանակարգերը, որոնք առաջադրված էին մեզ` ուխականներիս համար, ևս զարդարեցին երեկոն և պարգևեցին անմոռանալի պահեր:

Հուշերը կապված մեր 11-ամյակի հետ անկասկած անջնջելի հետք են թողել մեր մեջ և կարծում եմ իրավունք ունեմ ասել որ մենք այդ ամենին անկասկած արժանի էինք…

2 thoughts on “Մենք 11 տարեկան ենք…

  1. ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒԽ
    Շատերս ենք գիտակցում, թե մեր բուհի կյանքում ինչպիսի դեր է ունեցել ուսանողական խորհուրդը: Համալսարանը կարողացել է կառուցել և զարգացնել ռազմավարություն, և այստեղ, իրականացման գործում, կարծում եմ, մեծ դեր է ունեցել ՈւԽ-ը, այսինքն` մեր ապագա դասախոսական հերթափոխը: ՈւԽ-ը կարողացել է 11 տարի շարունակ հետևել կյանքի ճշմարիտ արժեքներին, ձևավորման պահից ստեղծել է ամուր նախադրյալներ զարգացման համար, և այժմ ունենալով նոր մարտահրավերներ, նոր հնարավորություններ, ինչու չէ նաև նոր վտանգներ առջևում, համոզված եմ, որ ՈւԽ-ը կկարողանա ևս հաղթահարել ցանկացած խոչնդոտ ու խնդիր:
    Ես կցանկանայի, որ ուսանողությունն ավելի ակտիվ կերպով ներգրավվեր համալսարանի կառավարման գործընթացներին, այսինքն` արժևորվեր, մարմնավորվեր այն, ինչ կոչվում է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: Ինքնավարությանը պետք է միս ու արյուն տան ՈւՍԱՆՈՂՆԵՐԸ,սա նշանակում է մասնակցել համալսարանի կառավարման պրոցեսներին, տեր կանգնել համալսարանին, ինչը մինչև օրս անում է ՈւԽ-ը:
    Վստահ լինելով ՈւԽ-ի կազմակերպչական բազայի վրա, հավատում եմ, որ դեռ երկար տարիներ ՀՊՏՀ ԳՄ-ի ՈւԽ-ը կհամարվի բազմաթիվ երիտասարդական միջոցառումների հիմնադիրը և ակտիվ մասնակիցը:
    Հուսամ,որ իրականացված տոնական միջոցառումը ոգևորել է բոլորին, և այդ ոգևորությունն էլ թույլ կտա նոր ոգով և եռանդով իրականացնելու ուսխորհրդի հետագա ծրագրերը:
    Հիշե՛ք, ՀՊՏՀ ԳՄ-ի ՈւԽ-ը համարվում է համալսարանի կարևորագույն բաժնետերը:

  2. Շնոհակալ ենք բարի և գեղեցիկ խոսքերի համար, իրոք: Ճիշտ է, այն ինչ հիմա ինքս կուզենամ բարձրաձայնել, կարող է շատերի կողմից որպես անհամեստություն որակավորվի, և թերևս այդպես էլ կա, սակայն կուզեմ ասել որ այն բարին և դրականը, որն հնչեցվում է մեր հասցեին, մենք իրոք այդ ամենին արժանի ենք… ՄԵՆՔ ասելով ինկատի չունեմ մի քանի անհատ, այլ ողջ կառույցը, որն ուղղակի շնչում է բոլորիս համախմբվածությամբ, հավատով, գաղափարով… գաղափար, որն աներեր մնաց ավելի քան 11 տարի և մի այդքան էլ կանգուն կմնա, քանի դեռ կան նվիրված մարդիկ, որոնց համար միևնույն չէ այն ինչ կատարվում է մեր շուրջը, միևնույն չէ և դրականը, և բացասականը… և երբ հարկ է լինում համախմբվել, մենք դառնում ենք մեկ միասնական ուժ, որն իրոք կարող է սարեր շուռ տալ և ինչու չէ, նույնիսկ ժամանակի ընթացք փոխել!!!!!🙂 հուսամ որ մեր հետագա սերունդները ևս կպահպանեն այն ամենը, ինչն հիմա մեզ համար ուղղակի կյանքի իմաստ է, ապրելակերպ, առանց որի անհնար է պատկերացնել թեկուզ և ընդամենը մեկ օր, մեկ ժամ կամ էլ ուղղակի, մեկ ակնթարթ…🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s