Ապրիլի 24… 2010 թիվ… Երթ Գյումրիում


Գաղափարախոսությունը և արժեքներն են,  որ պետք է առաջնորդեն մեզ… կյանքի գինն է, որ պետք է ստիպի արարել և առաջ շարժվել, միմիայն առաջ նայել և երբևիցե չերկնչել սպասվելիք դժվարություններից և արհավիրքներից… ապրել, ինչ գնով էլ որ լինի… ապրել…

2010 թվականի ապրիլի 24-ին լրացավ մեծ Եղեռնի 95-ամյակը: Տարելից, որը ևս մեկ անգամ ստիպեց աշխարհի բոլոր հայերին համախմբվել միասնական խնդրի, միասնական ցավի, միասնական վրեժի շուրջ: Տարելից, որի կողքով արդեն որերորդ անգամ չի կարող անտարբեր անցնել ողջ ԳԻՏԱԿԻՑ աշխարհը, ողջ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ մարդկութունը, ցավ և տառապանք տեսած մի ողջ ժողովուրդ, որը դեո ապրում է, դեռ արարում և կերտում է, դեռ ստիպում է իր մասին անդադար խոսել և խոսել…

ՄԵՆՔ ԴԵՌ ԿԱՆՔ, ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԿԱՊՐԵՆՔ ԱՅՆՔԱՆ, ՄԻՆՉԵՎ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԿԸՆԴՈՒՆԻ 95-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԴ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐԵՑ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՀԱՅ ԿՅԱՆՔԵՐ, ԽԵՂԱԹՅՈՒՐԵՑ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՀԱՅ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ, ՎԵՐՋ ԴՐԵՑ ԱՅՆ ՄԻԱՄԻՏ ԵՎ ԵՐԵԽԱՅԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ԹԵ ԱՆՀՆԱՐ Է ՍՏԱՆԱԼ ՀԱՐՎԱԾ ԱՅՆՏԵՂԻՑ, ՈՐՏԵՂԻՑ ԱՄԵՆԱՔԻՉՆ Է ԱՅՆ ՍՊԱՍՎՈՒՄ… ՄԵՆՔ ԿԱՊՐԵՆՔ ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ ՏԵՍՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է, ՎԵՐՋԻՎԵՐՋՈ, ՀԱՂԹԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Սոսկ ժամանակ է հարկավոր, ուրիշ ոչինչ…

Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ, արդեն երկրորդ անգամ Գյումրիում կազմակերպվում է երթ: Նախորդ տարում երթը կազմակերպվել էր ԳՈՒԽ ՀԿ-ի կողմից, այս անգամ այն կազմակերպվեց Հայ Առաքելական Եկեղեցու Գյումրու ուսանողական միության ` ՀԱԵԳՈՒՄ-ի կողմից: Երթին մասնակցելն ամենաքիչն էր, ինչ մենք կարող էինք անել միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակն անմար պահելու համար…

Երթը մեկնարկեց Գյումրու Անի թաղամասի սուրբ Հակոբ եկեղեցուց և ավարտին հասավ կենտրոնական հրապարակի սուրբ Յոթվերք եկեղեցու մոտ: Երթի ողջ ընթացքն ուղղակի լցված էր հայրենասիրության, գաղափարախոսությամբ, մեծ ցավի գիտակցությամբ և իհարկե, պատմական արդարությունը վերականգնելու անհագ ցանկությամբ: Երթի մասնակիցները ողջ ընթացքում չէին լռում, անդադար բղավում էին հայրենասիրական լոզունգներ: Հնչում էին նաև հայրենասիրական երգեր, որոնց առկայությունն իրոք կարևորվեց երթի մասնակիցների կողմից:

Երթն առաջնորդում էին հոգևորականներ, որոնց առկայությունն էլ ավելի էր ոգևորում մասնակիցներին: Չնայելով եղանակային պայմաններին` քաղաքը ոտքի էր կանգնել և հետևում էր իր սրտի թելադրանքին` առաջ գնալով և առաջ տանելով միակ և անփոփոխ պահանջը` ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը: Երթի մասնակիցները նշեցին, որ իրենց առաջնային նպատակն էր աղոթել միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի համար, ինչպես նաև պահանջել ողջ աշխարհից ճանաչում, որպեսզի նմանատիպ ոճրագործություններ այլևս չկրկնվեն:

Չափազանց կարևոր է այն փաստը որ երթն ընթացավ եկեղեցուց եկեղեցի, քանզի միասնական աղոթքի ուժն էլ ավելի մեծ է, և Աստծուն մեր խոսքն ասելու համար մենք չխնայցինք ոչինչ… միասնական աղոթքով սկսվեց երթը, միասնական աղոթքով էլ  այն ավարտվեց… ավարտվեց սուրբ Յոթվերք եկեղեցում, որտեղ երթի մասնակիցները, մեր հոգևոր առաջնորդի` տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ միասին աղոթեցին անմեղ հոգիների հանգստության և պատմական արդարության վերականգնման համար: Բոլոր ժամանակներում էլ հոգևոր առաջնորդները եղել են նաև առաջնորդներ ժողովրդի, պետության, ազգի… այդ իսկ պատճառով անգնահատելի է մեր հոգևոր առաջնորդի խոսքերը` ուղղված երթի մասնակիցներին, որոնք ոգևորեցին և ոգեշնչեցին  բոլորին, պարգևեցին հավատ վաղվա օրվա նկամամբ:

Միմիայն միասնաբար մենք կարող ենք ապացուցել ողջ աշխարհին, որ հայը դեռ կա, դեռ կապրի և իվերջո կհասնի այն միակ նպատակին, որն անվանվում է ՃԱՆԱՉՈՒՄ:

Ահա և այսպիսի ընթացք ունեցավ 2010 թվականի ապրիլի 24-ին Գյումրիում տեղի ունեցած երթը, և սա դեռ ավարտը չէ… նույն արժեքներով և գաղափարախոսությամբ մենք պատրաստվելու ենք  եկող տարիներին կայանալիք երթերին, քանզի երբեք չի մարի հավատը, երբեք չի մորմոքվի հայի ցավը, երբեք չենք ուրանա մեր արժեքները… երբեք!!!!!!!!!!!!

Հեղինակ` Գայանե Ավետիսյան


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s