ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ /09.05.10/


Մայիսի 9-ին տեղի ունեցավ հեթական “Հույս, հավատ, սեր” խորագրով ծրագիրը: Նման ծրագրեր իրականացվում են շատ վաղուց և ուսանողների կողմից շատ սիրված են: Հիմնական նպատակն է բարեկարգել այն եկեղեցիները, որոնք ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով խոնարհվել են: Գյումրու տարբեր բուհերի ուսանողներ, որպես քրիստոնյաներ իրենց պարտքը համարելով, մասնակցում են բարեկարգման աշխատանքներին: Մինչ օրս մաքրվել են ավելի քան 26 եկեղեցիներ Շիրակի մարզի տարբեր համայնքներում: Բարեկարգումից հետո բնակչությանը հնարավորություն է տրվում մասնակցել սուրբ պատարագներին:

ՀԱԵԳՈՒՄ-ի կողմից կազմակերպված ծրագրին մասնակից ուսանողները մայիսի 9-ի առավոտյան նախ մասնակցեցին առավոտյան ժամերգությանը Սբ. Յոթվերք եկեղեցում և ստանալով Աստծո օրհնությունը, այս անգամ ուղեվորվեցին դեպի Կարմրաքար: Ի սկզբանե ուսանողների միջև հաստատվեցին ջերմ ընկերական հարաբերություններ, այդ իսկ պատճառով տեղ հասնելուն պես բոլորը միահամուռ ուժերով մեկ մարդու պես անցան աշխատանքի: Կարմրաքարի գյուղապետ Վահրադյան Գագիկը նույնպես միացավ ուսանողներին և իր գործուն մասնակցությամբ աջակցեց բարեկարգման աշխատանքներին:

Կարմրաքարի եկեղեցին կառուցվել է 1864 թ.: Հետագայում խորհրդային տարիներին այն փորձել են վերածել պահեստի, այնուհետև գերեզմանոցի: Սակայն հոգևորականների համառ պայքարից հետո հաջողվել է եկեղեցին պահպանել: Հետագայում 1988թ. կործանիչ երկրաշարժից տուժեց նաև Կարմրաքարի եկեղեցին: Նախքան երկրաշարժը գյուղում եղել են 3 եկեղեցիներ, որոնցից պահպանվել է միայն մեկը: Գյուղապետ Վահրադյան Գագիկը շատ պատմություններ պատմեց` կապված եկեղեցու կառուցվածքի հետ: Եկեղեցու սյուները պատրաստված են փայտից, որը բերվել է Սարիղամիշից: Սյուների ամրության ու դիմացկունության շնորհիվ է, որ եկեղեցին մնացել է կանգուն:

Աշխատանքի ընթացքում երիտասարդները իրենց աշխատանքները ուղեկցում էին կատակելով, երգելով և նկարվելով, այդ իսկ պատճառով երիտասարդները չնկատեցին, թե ինչպես շատ արագ վերջացրեցին բարեկարգման աշխատանքները և նստեցին հացի: Նախքան այդ, որպես քրիստոնյաներ երիտասարդները իրենց պարտքը համարեցին ճաշից առաջ աղոթելու: Ճաշից հետո բոլորը միասին փոքրիկ էքսկուրս անցկացրեցին Կարմրաքարում, որից հետո ուղևորվեցին Ծակքար /Թոփառլի/ կոչվող վայրը: Յուրաքանչյուր երիտասարդ հավատքով, որ իրենց նպատակները կիրականանան և Աստված կօգնի իրենց, անցան քարի միջով:

Մայիսի 9-ը ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երիտասարդի կյանքում կհիշվի որպես հիշարժան օր, քանզի ևս մեկ եկեղեցի բարեկարգվեց, ևս մեկ մոռացված և լքված եկեղեցում կկարողանան հավաքվել մարդիկ` մասնակցելու պատարագներին և իրենց մոտ կզգան Աստծուն: Դրանով իսկ նրանց հավատը ավելի ուժգին և ամուր կլինի:

2 thoughts on “ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ /09.05.10/

  1. ԷՍ ԹԵՄԱՆ ՑԱՎՈՏ ԹԵՄԱ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ…..ԱՓՍՈՍ ՉԿԱՐՈՂԱՑԱ ԳԱԱԱԱԼԼԼԼԼԼ………..ԵՐԱՆԻ ՁԵԶ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s