2 — ՐԴ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԸ ` ԲՈՒՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿՆԵՐ


Ուսանողական խորհրդի բազմամյա գործունեության ընթացքում փորձը ցույց է տվել, որ ուսանողների կողմից առավել պահանջված են թիմային միջոցառումները: Սա այն դեպքն է, երբ կուրսը համախմբվում է, լցվում է լավագույնս հանդես գալու մեծ ցանկությամբ, դրսևորում է ուժ և միասնականություն: Իսկ ինտելեկտուալ ոլորտը դրա դրսևորման շատ տեղին, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր և առանձնահատուկ ոլորտն է, քանի որ այստեղ օրինաչափություններ հիմնականում չկան: Հենց այդ պատճառով էլ մեր բուհում կազմակերպվող “Ինչ, որտեղ, երբ” խաղի առաջնությունները դարձել են ավանդական, կազմակերպվում են ամեն տարի և անցնում շատ լարված մթնոլորտում: Այս տարին նույնպես բացառություն չկազմեց:

Մայիսի 17-ին Ուսանողական խորհուրդը կազմակերպեց ամենամյա դարձած մրցաշարը: Մասնակցեցին 7 թիմեր տարբեր կուրսերից: Ծավալված պայքարը ցույց տվեց, որ իրոք հավաքվել էին բուհի ուժեղագույնները: Առաջնությունն անցկացվեց երկու խաղափուլերով, յուրաքանչյուրում` 9 հարց: Առաջին խաղափուլից իսկ առանձնացան առաջատարները: Խաղի ընթացքը շատ հետաքրքիր ստացվեց: Հարցերը բազմազան էին ու բազմաբնույթ: Դրանք պահանջում էին ինչպես գիտելիքների մեծ պաշար և ինտելեկտի բարձր մակարդակ, այնպես էլ վերլուծական տրամաբանություն, ոչ ստանդարտ մտածելակերպ և սուր միտք: Իսկ ամենակարևոր գործոնները բնականաբար թիմային ոգին էր, միասնականությունը և հաղթելու մեծ ցանկությունը: Ինչպես ցույց տվեց խաղի ընթացքը` այս ամենով առավել զինված էր Ֆինանսներ և վարկ 2-րդ կուրսի թիմը: Հաղթող թիմի անդամներն էին.

  • Մխիթարյան Վլադիմիր
  • Վարդանյան Արթուր
  • Սիմոնյան Արթուր
  • Ավետիսյան Գայանե
  • Մուրադյան Անահիտ
  • Մովսիսյան Տաթև

Խաղի սուր պայքարի մասին է վկայում նաև այն փաստը, որ միանգամից չորս թիմեր վաստակել էին 7 միավորներ, որոնցից ռեյտինգային միավորներով առանձնացավ Ֆ/Վ 1-ին կուրսի թիմը և գրավեց 2-րդ հորիզոնականը: Իսկ 3-րդ կուրսերի մոտ հավասար էին նույնիսկ ռեյտինգային արդյունքները և Ֆ/Վ 3-րդ ու ՀՀԱ 3-րդ կուրսերը կիսեցին 3-րդ հորիզոնականը: Արժանի հանդես եկավ նաև Կոմերցիա 1-ին կուրսի թիմը:

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և բուհի տնօրինության կողմից տրամադրված տնտեսագիտական գրքերով: Խաղին ներկա փոխտնօրեն Պ. Գոմցյանը կարևորեց ուսանողների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին, քանի որ սա “ուսանող” կոչվելու կարևոր նախապայմաններից մեկն է:

Շնորհավորում ենք հաղթողներին, ովքեր իրենց ցուցադրած խաղով ու համառ ցանկությամբ իրոք արժանի էին այս կոչմանը: Շնորհավորում ենք նաև բոլոր մասնակիցներին, քանի որ նրանք ևս “Ժողի” ակտիվ ու գիտակ ուսանողի կերպարի կրողներն են, և սրանով հերթական անգամ ապացուցեցին այդ փաստը:

7 thoughts on “2 — ՐԴ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԸ ` ԲՈՒՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿՆԵՐ

  1. Այոոոոոո, ևս մեկ անգամ ապացուցվեց այն պարզ և անփոփոխ ճշմարտությունը, որ ֆինանսներ և վարկ բաժնի ուսանողները եղել և մնում են բուհի լավագույնները բոլոր առումներով: Մրցույթին մասնակցություն ցուցաբերեցին բուհի բոլոր բաժինների և կուրսերի ուսանողներ, ովքեր լրացրել էին մանսակցության հայտը և այնուամենայնիվ կարողացել էին թիմով ներկայանալ մրցույթին, իսկ ովքեր էլ չէին ներկայացել ուղղակիորեն զվկվեցին առաջին պատվավոր տեղի համար պայքարից… Շատ ուրախ եմ փաստելու այն մասին, որ նրցույթի երեք հիմնական տեղերը բաժին հասան ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻՆ: Դա ևս մեկ անգամ ապացուցում է բուհում մեր ունեցած տեղի և դիրքի մասին: Ուրախ եմ մեր հաղթանակի համար, ուրախ եմ ևս մեկ անգամ մեզ` որպես հաղթող տեսնելու համար: Իվերջո ամեն բան առանց միասնականության ոչինչ է, ուստի հուսով եմ որ միշտ միասնական կլինենք: Նաև շատ ուրախ եմ մեր հաղթանակի մեջ իմ փոքրիկ ներդրումն ունենալու հարցում քանզի կարևորելով հաղթական ոգին գիտակցում եմ, որ լինել հաղթող նշանակում է լինել միասնական, ամեն ինչում…
    Ահա այսպիսի արդյունք ունեցավ ինտելեկտուալ առաջնությունը, ահա ևս մեկ անգամ ֆինանսիստների անունը բարձրաձայնվեց որպես լիիրավ և բացարձակ հաղթողներ և այդ տիտղոսն իրավամբ մեր ձեռքից ոչ ոք չի խլի…. Ինչու… շատ պարզ`
    ՔԱՆԶԻ ՄԵՆՔ ԵՂԵԼ ԵՆՔ ԵՎ ԿՄՆԱՆՔ 1-ԻՆԸ, ԲՈԼՈՐ ԱՍՊԱՐԵԶՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՈԼՈՐ ԻՄԱՍՏՆԵՐՈՎ:

  2. ԳԱԳ ՋԱՆ ԵՏ ՔՈ ԱՍԱԾ <> ԻՆՉՊԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ ՉԱԿԵՐՏԱՎՈՐ Է ՈՒ ԵՏ ՈՒՂՂԱԿԻ ԴՈՒ ՔԵԶ ՎՆՈՒՇԱՏ ԵՍ ԱՐԵ :@;@;p ;p

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s