Եվրատեսիլ 2010


Ահա և եկավ ժամանակն ամփոփելու Եվրատեսիլ 2010 մրցույթի եզրափակիչ փուլը, որը տեղի ունեցավ Օսլոյում 2 կիսաերզրափակիչների արդյունքում ընտրված երկրների միջև: Հայաստանն արդեն հինգերորդ անգամն իր մասնակցությունն է ցուցաբերում տվյալ մրցույթին և մինչ այժմ գրավել է պատվավոր հորիզոնականներ լավագույն տասնյակում: Այս անգամ ևս մեզ բաժին հասավ տասնյակում տեղ գտած հորիզոնական, ավելի կոնկրետ մենք այս անգամ յոթերորդն ենք: Արդյունքն ինքնին վատը չէ. այս անգամ հետևում մնացին նախորդ տարիներին Հայաստանը ներկայացրած բոլոր մասնակիցները, բացի Սիրուշոյից:  Բայց դա այն դեպքում, երբ խնդիրը դիտարկենք ընդհանուր տեսանկյունից: Մասնավոր դիտարկում կատարելիս կարելի է եզրակացնել որ գրաված հորիզոնականը բնավ էլ այն չէր, ինչ սպասվում էր, քանզի նմանատիպ հիասքանչ ներկայացուցչի, լավ կատարման և այդօրինակ հոյակապ բեմադրության առկայության դեպքում տեղը լավագույն հնգյակում պետք է որ ապահովված լիներ… այնուամենայնիվ այս անգամ ևս չստացվեց… Զարմանալի է նաև այն փաստը , որ այս անգամ մեր սփյուռքահայերն այնքան էլ ակտիվ չէին, ինչն իրոք շատ ցավալի երևույթ էր… ամեն դեպքում սա միմիայն մրցույթ է և կարևորն այս դեպքում ներկայացնելն էր Հայաստանը հնարավորինս լավ, իսկ այդ խնդիրը մեր Եվան և հայաստանյան պատվիրակությունը կատարեցին շատ բարձր մակարդակով, ինչն իրոք գովելի է: Այդ իսկ առիթով շնորհավորում ենք մեր պատվիրակությանը, մեր մասնակցուհուն, և իհարկե մեզ, քանզի նամանավանդ այս անգամ ամեն ինչ հիասքանչ էր և տխրելու առիթ բնավ էլ չկա: Համոզված ենք, Եվրոպան դեռ երկար է խոսելու հայկական արևի ջերմությամբ ներարկված մեր պայծառ երգի մասին…դե իսկ մեր մասնակցուհու` Եվա Ռիվասի մասին հիշեցնելն արդեն ավելորդ կլինի, քանզի նրան մոռանալն իրոք անհնարին է:

Շնորհավորում ենք Գերմանիան ներկայացնող մասնակցուհուն`Լենային, հաղթանակի կապակցությամբ` մաղթելով էլ ավելի մեծ բարձունքներ և հաջողություններ:

One thought on “Եվրատեսիլ 2010

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s