Ֆուտբոլային տոնը սկսվեց


Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում հունիսի 11-ին մեկնարկեց աշխարհի գավաթի 19-րդ խաղարկությունը: Ֆուտբոլային աշխարհը այս առաջնությանը սպասում էր 4 տարի` սկսած այն պահից, երբ “Մունդիալ 2006”-ի եզրափակիչ խաղում Ֆաբիո Գրոսսոյի իրացրած 11 մետրանոց հարվածը և Իտալիայի հավաքականին պարգևեց իրենց չորրորդ չեմպիոնական տիտղոսը: Իսկ ամենաշատը այս օրվան սպասում էին ՀԱՀ-ում, որը բացառիկ պատասխանատվություն ստանձնեց և առաջին անգամ այս հեղինակավոր մրցաշարը սև մայրցամաք` պարգևելով աֆրիկացիներին այս բացառիկ տոնը:

32 թիմեր 1 ամիս շարունակ ՀԱՀ-ի 9 քաղաքների 10 հիանալի մարզադաշտերում, ավելի քան 3 մլն երկրպագուների բացականչությունների, երգերի և աֆրիակական վուվուզելաների աղմուկի ներքո, ամբողջ աշխարհում մոտ 3 մլրդ հեռուստադիտողների էկրաններին փորձելու են նվաճել աշխարհի չեմպիոնի պատվավոր կոչումը, որը մինչ այս հաջողվել է ընդամենը 7 հավաքականների: Ֆուտբոլային տենդը վարակել է ամբողջ աշխարհը: Աֆրիկայի ջերմությունը տարածվել է ամբողջ մոլորակի վրա և ջերմացնում է մարդկանց հոգիները:

Առաջնությունը մեկնարկեց բացման հանդիսավոր արարողությամբ, որի, ինչպես և ամբողջ մրցաշարի կազմակերպմանը, ՀԱՀ-ը շատ լուրջ էր պատրաստվել: Յոհանեսբուրգի “Սոքքեր Սիթի” մարզադաշտում աֆրիկացիները ներկայացրեցին իրենց զարմանահրաշ մշակույթը: “Աշխարհ, բարի վերադարձ տուն” նշանաբանով աֆրիկացիները ևս մեկ անգամ հիշեցրեցին մարդկության “աֆրիկական” ծագման մասին և բոլորին կոչ արեցին համախմբվել` ֆուտբոլային գնդակի շուրջ: Այս ամենը իր հետաքրքիր տեսքով զարդարում էր առաջնության թալիսմանը` Զակումի հովազը:

Իսկ առաջնությունը խոստանում է էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր լինել: Առաջատարների թվում բուքմեյքերները նշում են Իսպանիային, Բրազիլիային, Արգենտինային, Հոլանդիային, Անգլիային և Գերմանիային: Դե իհարկե, ինչպես միշտ, բացի մշտական ֆավորիտներից բազմաթիվ այլ հավաքականներ հավակնում են լուրջ սենսացիաների հեղինակներ դառնալ և մտնել պատմության մեջ: Կանխատեսումները բազմազան են և բազմաթիվ, սակայն ամեն ինչ պարզ կլինի հուլիսի 11-ին: Մինչ այդ ուղղակի հիանանք ֆուտբոլային տոնով` աշխարհի լավագույնների ֆանտաստիկ խաղով ու գեղեցիկ գոլերով, մարզիչների հանճարեղ լուծումներով ու ֆուտբոլային մտքի հաղթանակներով, երկրպագուների նվիրված հայացքներով ու աֆրիկյան ազգի հյուրընկալ ոգով, և իհարկե, մարդկային ամենատարբեր զգացմունքների բուռն պոռթկումներով, որ մշտապես պարգևում է ֆուտբոլը: Ֆուտբոլը, որը ընդամենը խաղ է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s