Կրթական համակարգը ուսանողների աչքերով


Կրթական համակարգը և դրան առնչվող խնդիրները միշտ էլ մնում են մեր` ԺՈՂ-ի ուսանողներիս ուշադրության կենտրոնում: Դասախոսական անձնակազմն էլ իր հերթին միշտ պատասխանատվության զգացումով է մոտենում այս հարցին, քանզի յուրաքանչյուր խնդիր և ուսանողներինն է, և դասախոսներինը: Եվ որպեսզի պարզվի, թե իրականում ինչպիսին է մեր համալսարանում կրթական մակարդակը այդ առիթով ուսանողական խորհուրդը անցկացրեց հարցում համալսարանի թվով 153 ուսանողների շրջանում: Հարցման հիմնական նպատակն էր վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են համալսարանում և դրանք ներկայացնել տնօրինությանը համապատասխան լուծում ստանալաու ակնկալիքով:

Հարցման ընթացքում ուսանողները պատասխանել են հետևյալ հարցերին`

1. Ձեր կարծիքով, որոնք են կրեդիտային համակարգի առավելություններն ու թերությունները.

2. Արդյոք կրեդիտային համակարգը նպաստում է կրթական մակարդակի բարձրացմանը.

3. Նշեք, թե կրեդիտային համակարգի որ մասն է առավել խնդրահարույց.

4. 1-10 բալանոց սանդղակով ինչպես կգնահատեիք դասախոսների տեղեկացվածությունը կրեդիտային համակարգից.

5. Ինչպես եք գնահատում Ձեր ստացած կրթության մակարդակը. /1-10 բալանոց սանդղակով/

6. Ինչն է Ձեզ խանգարում ավելի լավ սովորել.

7. Ինչ խնդիրներ եք տեսնում դասապրոցեսի ընթացքում.

8. Ինչպես եք գնահատում ուսանողների գիտելիքների գնահատման օբյեկտիվությունը կրեդիտային համակարգում /1-10 բալանոց սանդղակով/:

9. Ինչ առաջարկներ ունեք կրթական համակարգի բարելավման ուղղությամբ:

10. Ձեր կարծիքով, ինչքանով է մրցունակ մեր բուհը քաղաքի և հանրապետության այլ բուհերի հետ համեմատած. /1-10 բալանոց սանդղակով/:

11. Ինչպես եք գնահատում թեստերի մակարդակը, համապատասխանությունը կրթական ծրագրին. /1-10 բալանոց սանդղակով/:

Վերը նշված բոլոր հարցերն էլ խիստ կարևոր են յուրաքանչյուր բուհի կառավարման ու բարձր կրթական մակարդակ ապահովելու համար, և ըստ այդմ էլ հարցման յուրաքանչյուր արդյունք խիստ կարևոր էր մեզ համար:

Ինչպես ամեն մի համակարգ, այնպես էլ` կրեդիտայինը ունի իր առավելություններն ու թերությունները: Առավելությունների շարքի մեջ հատկանշական է այն, որ մեր համալսարանի ուսանողները գնահատում են այն համակարգը, որը իր մեջ պարունակում է` գիտելիքների ստուգում բոլոր թեմաներից, դասախոսի միջամտության պակաս, ինտեգրում միջազգային կրթական համակարգին, հեռանկարայնություն, սուբյեկտիվ գործոնի նվազում, ուսանողի մասնակցությունը քննություններին` առանց կոռուպցիոն ռիսկի` նյութերին համապատասխանող թեստային հարցերի կազմման պայմաններում, օբյեկտիվություն, շարունակական ուսում ողջ կիսամյակի ընթացքում: Իսկ թերությունների մեջ աչքի ընկան հետևյալները` խնդիրներ կապված բանավոր խոսքի հետ, տեխնիկական խնդիրների առկայություն, դասերի զուգակցում քննությունների հետ, գնահատականներ ստանալու հեշտությունը, գրավոր քննության առկայություն, պետական քննությունների հանձնումը բանավոր տարբերակով:

Կրեդիտային համակարգը մեր ուսանողների կարծիքով նպաստում է կրթական մակարդակի բարձրացմանը, սակայն դրա հետ մեկտեղ կան խնդրահարույց հարցեր, որոնցից են` գնահատման համակարգը, բողոքարկման համակարգն ու ընթացիկ ակտիվության գնահատումը:

Հարցման արդյունքները վկայեցին այն մասին, որ դասախոսական անձնակազմի տեղեկացվածության մակարդակը դեռևս ցածր է, ինչի գլխավոր պատճառը մեր կարծիքով համակարգի արագ փոփոխություններն է, ինչի հետևանքով էլ այսօր դասախոսը չի հասցնում հարմարվել փոփոխվող ծրագրերին ու պահանջներին:

Մնացած հարցերից առավել կարևոր ենք համարում այն, որ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ մեր ԺՈՂ-ը միշտ առաջատար է բոլոր դրական հարցերում և կարելի է նշել, որ մարզի մասշտաբով այն համարվում է թիվ 1 բուհը, իսկ հանրապետության մասշտաբով այն գրավում է բարձր հորիզոնականներ` իր բարձր կրթական մակարդակով:

Եվ այս ամենից հետո խիստ ուշադրություն է դարձվում նաև ուսանողների առաջադրած ցանկություններին ու պահանջներին, որոնցից առանցքային ու հիմնական ենք համարվում հետևյալները`

1. Քնությունների անցկացման կարգի փոփոխություն, մասնավորապես առաջարկվում է պատմողական առարկաները դարձնել բանավոր, իսկ մնացածը նախըտրելի է, որ անցկացվեն գրավոր` պատճառաբանելով, որ թեստային համակարգը չի կարող հանդիսանալ կրթական համակարգի բարելավմանը ուղված միջոցառում: Թեստային համակարգի կիրառությունը սահմանապակում է ուսանողներին բանավոր խոսքը, ինչպես նաև դժվարեցնում է ավարտական քննության ընթացքում բանավոր խոսքի արտահայտումը:

2. Ակտիվությունների գնահատականները նշանակվեն ուսանողների ներկայությամբ:

3. Գրավոր քննությունների ընթացքում ժամանակի ավելացում:

4. Բողոքարկման համակարգի կատարելագործում,

5. Բարձրացնել ներկայությանը հատկացվող կրեդիտները:

6. Բարելավել դասախոսական անձնակազմը:

7. Կրթական համակարգի բարելավման համար անհրաժեշտ է հաճախակի պրակտիկ գործունեություն իրականացնել,

8. Յուրաքանչյուր փոփոխություն իրականացնելուց առաջ հաշվի առնել նաև ուսանողների կարծիքնեը:

Անցկացված հարցումը հնարավորություն տվեց ինչպես տեսնել վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքները, այնպես էլ ներկայիս խնդիրները: Յուրաքնաչյուր խնդրի ու առաջարկությունների համար արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում` դրանք կարգավորելու և իրականացնելու համար:

One thought on “Կրթական համակարգը ուսանողների աչքերով

  1. Ամեն մի եվրոպական երևույթ բոլորս լայն ժպիտներով ենք ընդունում,իսկ երբ հասկանում ենք, որ ներսում դատարկություն է, ոչ մեկ չի բարձրաձայնում:«Դե,վերջիվերջո,եվրոպական ծրագրով ենք կրթվում:Ամեն պետություն չէ,որ իրեն նման ներդրումներ թույլ կտա կրթության ոլորտում»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s