ՈւԽ-ականները վայելում են իրենց վաստակած հանգիստը


2009-2010 ուս. տարին  ՀՊՏՀ ԳՄ-ի համար նշանավորվեց մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով, և այդ ամենի մեջ ՈՒԽ-ը ունեցել է իր մեծ ներդրումը:  Երկարատև աշխատանքներց հետո ՈՒԽ-ը որոշեց իրեն վաստակած հանգիստը անցկացնել`  էքսկուրսիա կազմակերպելով, որը դեռ մի նոր խանդավառություն էր մտցնելու մասնակիցների շրջանում: Ընտրվել էր շատ հետաքրքիր և հարուստ երթուղի` Նորավանք-Սատանի կամուրջ-Տաթևի վանք-Շաքեի ջրվեժ: ՈՒխտը դեպի Տաթև ուխականների վաղեմի երազանքներից էր, որը վերջապես դարձավ իրականություն: Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ շատ վաղուց: Եվ ահա, հուլիսի 3-ին, ժ. 500-ին էքսկուրսիայի համար նախատեսված մեր միկրոավտոբուսը Գյումրիից  շարժվեց դեպի Տաթևի վանական համալիր: Մեր առաջին կանգառը նախատեսված էր, որ պետք է լիներ <<Նորավանք>> վանքային համալիրում, սակայն ճանապարհին տեղի ունեցավ անսպասելի իրադարձություն (միկրոավտոբուսի անվադողը շարքից դուրս եկավ), որը միևնույն ժամանակ շատ զվարճալի էր: Վթարը արագ վերականգնվեց, և ինչպես միշտ, այս գործում գլխավոր դերում Նշանն էր: Հեռվից արդեն իսկ երևում էր Նորավանքը, որը  գտնվում է Արփա գետի կիրճում` շրջապատված բազմաթիվ քարանձավներով ու կարմրավուն ժայռերով: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օժտված այս վանքային համալիրը 13-14-րդ դարերում եղել է մշակութային և կրոնական կենտրոն: Այստեղ  մենք  աղոթք հղեցինք  առ Աստված, այնուհետև   շարունակեցինք մեր ճանապարհը: Տաթև տանող ճանապարհին մենք անցանք  լեռնային կիրճի միջով, որտեղ, բախվելով և մխրճվելով ժայռերին, հոսում է Որոտան հորդառատ գետը: Բնությունն այստեղ խորհրդավոր էր ու հրաշալի … Որոտան գետի ամենախոր կիրճը գտնվում է Տաթև-Հարժիս (700-800մ) հատվածում: Այդ հատվածում կիրճն այնքան նեղ է, որ անգամ արևի ճառագայթները չեն կարողանում թափանցել նրա հատակը: Կիրճի ամենախոր մասում գտնվում է բնության գեղատեսիլ ու արտասովոր հրաշքը` Սատանի կամուրջը: Կամուրջը տեսնելը երևի թե շատերի երազանքն է, և մենք ուրախությամբ նշում ենք, որ մեր երազանքը կատարվեց: Բայց սա դեռ մեկ երազանք էր, դեռ պետք է հասնեինք մեկ այլ բարձունքի. բարձունք,  որը մեկ այլ կարևոր երազանքի ուղի  էր… Ահա և երևում է  պարսպապատ վանքային համալիրը, որը  բազմել է հսկայական կիրճի եզրին: Տաթևի վանքը անմոռանալի տպավորություն թողեց մեզ մոտ: Նեղ ճանապարհների լաբիրինթոսները, քարե աստիճանները, հեռվից երևացող խոր խորշերը, անդունդը և հեռու-հեռվում գետի խշշոցը անտարբեր չթողեցին  ոչ ոքի: Այդ հրաշքը տեսնելով  կարծում ես, թե  սիրտդ գտնվում է Աստծո ձեռքերում… այլևս տեսարանն աննկարագրելի է: Տաթևի վանական համալիրում մենք թողեցինք մեր տպավորություններով գրություն, չնայած նշենք, որ շատ դժվար էր այդ տպավորությունները հանձնել թղթին. Համալիրից վերադառնալու ճանապարհին ևս մեկ անգամ վայելեցինք Սատանի կամուրջի աստվածային ջրի  զովությունը և կրկին շարունակեցինք մեր ճանապարհը: Գիշերը մոտենում էր և մենք  խորհրդավոր մթությունը  անցկացրեցինք ժայռերի, կիրճերի և հրաշագեղ բնության գրկում` սոված գայլերի ոռնոցի ձայների ներքո: Կրակի շուրջ երգերն ու զրույցները շարունակվեցին ամբողջ գիշեր: Իսկ հրաշագեղ լուսաբացը ազդարարեց նոր օրվա, այսինքն` նոր տպավորությունների սկիզբը: Մենք էլ երկար չսպասեցինք ու ճամփա ընկանք: Այս անգամ կանգառը եղավ  Շաքեի ջրվեժում:   Մոտ 18 մետր բարձրությունից թափվող այս գեղատեսիլ ջրվեժի ջրային զանգվածը, կարծես, Շաքեի ուսերին իջնող վարսերը լինեն: Ջրվեժի ջրերը, գահավիժելով Որոտանի կիրճը, միաձուլվում են նրա հետ`ստեղծելով ինչ-որ կախարդական ու խորհրդավոր միասնություն: Եվս մեկ հրաշքով տպավորված ու հագեցած` շարունակեցինք դեպի Գյումրի վերադարձող ճանապարհը, բայց միթե հնարավոր էր անցնել հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկի կողքից առանց  այնտեղ այցելության. Անցնելով Հայաստանի մի շարք գեղատեսիլ վայրերով, արբելով ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ գեղեցկությամբ  ՈՒԽ-ը իր անցած պատմության մեջ  գրանցեց ևս մեկ անմոռանալի օր: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գեղեցիկ շրջագայության իրականացման գործում:

Это слайд-шоу требует JavaScript.

4 thoughts on “ՈւԽ-ականները վայելում են իրենց վաստակած հանգիստը

  1. Երախտիքիս խոսքն եմ ցանկանում ուղղել Նշան Պողոսյանին: Նշան ջան քո նախաձեռնության շնորհիվ կատարվեց շատերիս վաղեմի երազանքը: Դու էիր, որ այդ գեղեցիկ օրվան շունչ տվեցիր, դու հավատով էիր լցված, հավատ այն բանի, որ կայանալու է այդ գեղեցիկ շրջագայությունը:
    Մեր Նշանը չէր խնայում ոչ մի ջանք ու եռանդ, և դրա արդյունքը եղավ այն, որ բոլորիս ժամանցը անցավ այնպիսի արտակարգ մթնոլորտում, որը վստահորեն կարող եմ ասել, որ ոչ մեկի մտքից դուրս չի գա, և մենք այն կհիշենք հիացմունքով ու գեղեցիկ հուշերով:
    Նշանի շնորհիվ մենք բոլորս մեր անցած կյանքի ուղու մեջ գրանցեցինք մի այնպիսի հուշառատ օր, որը դեռ երկար պետք է արձագանքի մեր առաջիկա ապրելիք տարիներում:
    Նշան ջան ցանկանում եմ սրտիս ուզածը ամբողջությամբ հանձնեմ գրառմանս մեջ, բայց բառեր չեմ գտնում որպեսզի արտահայտեմ իմ երախտիքը: Չկան այնպիսի բառեր, որ արտահայտեն քո նվիրվածությունն ու նպատակասլացությունը: Շնորհակալ եմ ամեն-ամեն ինչի համար: Միշտ այդպես նախաձեռնող լինես:
    Նաև ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր ՄՈՐՔՈՒՐ-ներին (ինչպես ասում էր Նշանը), Կարենին, Արտյոմին, Հայկ-երին, Մհերին, Լուսինեին, Անահիտին, Սոնային, Լիլիթին, Աննային, Անիին, Սաթիկին, Ռոզային, Ասիային, Նարինեին ու մեր վարորդին: Բոլորդ էլ շաաաաաաաաաաաաաաաաաաաաատ ապրեք!!!!!!!!!

  2. Apres Maga jan!!! Kcankanam vor hajord eqskursiayin masnakcen naev bolor NRANQ, ovqer inch-inch patcharnerov chkaroxacan masnakcel ays anmoranali shrjagayutyan@.

  3. es misht el gitei or mer Nshan@ shat lavn e! u imacel em erexeqic, vor eqskursian shat lav e ance! aprin booooolor@! imacel em nayev Nshani anpoxarineli derakatarutian masiiin!🙂 :)NSH JAN, KCANKANAM OR MISHT ESPISI LAV MARD MNAS, U VOR AAAMENAKAREVORN E, SHRJAPATVAC LINES PARZCHAKAT, ANSHAHAXNDIR U MAQUR @NKERNEROV, U VOR EDPES LINI MISHT! apres du…🙂🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s