VIVA SPAIN!!! VIVA THE CHAMPIONS!!!


Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը… Ավարտվեց ֆուտբոլային տոնը… Երկար ու ձիգ մեկ ամիս շարունակ ողջ աշխարհը հիանում էր այս յուրօրինակ արվեստով և շունչը պահած սպասում  վերջնական արդյունքի, և կարելի է ասել, որ բուքմեյքերների և արդեն իսկ աշխարհահռչակ ութոտնուկ Պաուլի կանխագուշակումներն ի կատար ածվեցին. Եվրոպայի գործող չեմպիոնը ճանաչվեց նաև աշխարհի չեմպիոն` ֆուտբոլային պատմության մեջ առաջին, և համոզված եմ, ոչ վերջին անգամ Իսպանիային բարձրացնելով պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Իսպանիան այժմ աշխարհի չեմպիոն է, և հիմա ցնծում է ողջ Իսպանիան, և իհարկե նաև այն երկրպագուներն, ովքեր իսկզբանե վստահ էին կարմիր վիշապների հաղթանակին և հավատարիմ մնացին իրենց սիրելի թիմին մինչև վերջ: Իսկ արդյունքն ակնհայտ է…

Առաջին Մունդիալը Աֆրիկայում հրաշալի ստացվեց: Վուվուզելաների աղմուկը, “թրջված» աստղերը, մրցավարական վրիպումները, մարզչական քմահաճույքները և բազմաթիվ գրպանահատները չկարողացան փչացնել ՀԱՀ-2010-ի լավագույն տպավորությունը` արդյունքների արդարացիությունը: Ոսկե գավաթը ստացավ նա, ով ստեղծեց իր ոճը, ձեռք բերեց հիասքանչ մարզավիճակ, ձևավորեց իդեալական թիմային մթնոլորտ, ապահովեց տարիքային հավասարակշռություն, ընտրեց հաղթանակի ճիշտ ուղի, և որ պակաս կարևոր չէ, ով պատմականորեն վաստակել էր այս հաղթանակը:  Չնայած ոչ այնքան հաջող մեկնարկի` նրանք ապացուցեցին, որ աշխարհի ամենահզոր թիմն այսօր հենց Իսպանիան է, և խմբային փուլի այն չարաբաստիկ պարտությունից հետո (Իսպանիա  0 – 1 Շվեյցարիա) , սթափվեցին և մինչև վերջ հասնելով` եզրափակեցին հաղթարշավը ավելացված ժամանակի 116-րդ րոպեին Անդրես Ինյեստայի խփած խելահեղ գոլով: Հիշարժան է նաև այն փաստը, որ իր խփած գոլն Ինյեստան նվիրեց «Էսպանյոլ» ակումբի ֆուտբոլիստ և իր վաղեմի ընկեր Դանի Հապկեին, ով կյանքից հեռացել էր անցած տարի:  «…ես ուզում եմ բոլորն իմանան, որ Դանին ևս այս հաղթանակը կերտողներից է եղել…», նշում է խաղի հերոսը:

Իսպանացիների հաղթանակը World cup  2010-ում նաև գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի անձնական հաղթանակն էր, քանզի նա ոչ միայն արժանիորեն փոխարինեց Արագոնեսին, այլև ցուցադրեց էլ ավելի համակարգված և ստաբիլ ֆուտբոլ, որի արդյունքում էլ Կարմիր Ֆուրիան այսօր աշխարհի չեմպիոն է: Չնայած խփած քիչ գոլերի` Իսպանիայի խաղը հիացնում էր բոլորին: Նրանք կարծես յուրաքանչյուր մրցակցի տալիս էին “թույնի” այնքան չափաբաժին, որքան անհրաժեշտ էր սեփական խաղը հստակ դասավորելու և  հաղթելու համար: Իսրտե շնորհավորում եմ կարմիր վիշապներին փայլուն խաղաշրջանի և իրավամբ, պատմական հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև բոլոր երկրպագուներին, ովքեր ողջ խաղաշրջանի ընթացքում անվերապահորեն հավատում էին Իսպանիայի հաղթանակին, իսկ այդպիսիք, հավատացեք, քիչ չէին…

Առաջնությունն էլ իսկապես ստացվեց չափազանց հետաքրքիր և տեղ-տեղ նաև անկանխատեսելի: Քմահաճ “Ջաբուլանին” մեկ այս, մեկ այն թիմի կողմն էր քաշվում, և ի վերջո նախընտրությունը տվեց իսպանացիներին:  Հոլանդիայի հավաքականի այսպիսի խաղն իսկական հայտնություն էր ֆուտբոլային աշխարհի համար, ու ավելի շատ  “տոտալիստների” նման պրագմատիկ խաղի և հասած արդյունքի տեսակետից: Նրանք պատմության մեջ 3-րդ անգամ կարողացան հասնել եզրափակիչ, բայց արժանիորեն եզրափակել եզրափակիչը կրկին չստացվեց… Գերազանց ֆուտբոլով աչքի ընկան նաև Գերմանիայի և Ուրուգվայի հավաքականները, որոնք գրավեցին համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը: Առաջնությունն ունեցավ նաև իր հերոսները. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դիեգո Ֆորլանը (Ուրուգվայ), լավագույն ռմբարկուն և լավագույն երիտասարդ խաղացողը Տոմաս Մյուլլերն է (Գերմանիա), իսկ լավագույն դարպասապահն, իհարկե, անկրկնելի Իկեր Կասիլիասն է: Սակայն անկախ ստացած մրցանակներից` երկրպագուների հիշողությունների մեջ անվերջ կմնան Դավիդ Վիլյան` իր հիասքանչ գոլերով, Ինիեստան և Չավին` իրենց վիրտուոզ խաղով, Կարլես Պույոլը` իր կարևորագույն գոլով, Արյեն Ռոբենը` իր ֆանտաստիկ անցումներով, Լուիս Սուարեսը` դարպասապահի բացառիկ ունակություններով, Ասամոա Գյանը` իր 3 իրացրած և 1 չիրացրած 11 մետրանոցներով, Լուիս Ֆաբիանոն` իր բասկետբոլային ֆուտբոլով, Կեյսուկե Հոնդան` իր, իրավամբ, բացառիկ «տուգանային գոլերով», Կրիշտիանու Ռոնալդուն` իր հիասքանչ, սակայն միակ գոլով, Լեո Մեսսին` իր գոլազուրկ խաղով, Մարադոնան` իր զավեշտալի դրամատիզմով, ու էլի շատ-շատերը, ովքեր հրաշքներ էին գործում աֆրիկյան մարզադաշտերում վուվուզելների չարաճճի աղմուկի ներքո: Մունդիալ 2010-ն իրավամբ բացառիկ էր, այն ստիպեց պաշտել ֆուտբոլը, ստիպեց անհագ ցանկությամբ սպասել BRAZIL 2014-ին` միևնույն ժամանակ զգացնել տալով, որ այսպիսի շոու այլևս չի կրկնվի: Իսկ 4 տարին կթռչի այնքան արագ, որքան արագ էլ ավարտվեց Մունդիալ 2010-ը, այնպես որ… առաջ դեպի BRAZIL 2014…

Это слайд-шоу требует JavaScript.

4 thoughts on “VIVA SPAIN!!! VIVA THE CHAMPIONS!!!

  1. gitem or shaaat shater@ txrecin vor avartvec World cup@… txroxneric mekn el es em! baic te amen inchi verj inchor mi bani skizb e, dra hamar el arden sksel em patrastvel Euro 2012in…:)🙂 hastat shat hetaqrqir e linelu, menak te aranc Brazili…😀🙂 …

  2. Kartaci Gagai grac fanatizmov li nyute ev arten skseci karotel et anqun,axmkot gishernerin..et tejjjj paherin..et srti zarkerin..en amenin4in in4e kapvacer FIFA WORLD CUP 2010in,vorum haxtec amena lav,amena ujex,amena amena arjani time`SPAINe!!!!! UZUM EM SHNORHAVOREL BOLOR SPAINi erkrpagunerin ev 4erkrpagunerin:D a na posledok xo4u skazat`Gayushssssss du pti jurnalist darnayr,hianalier,hiasqan4er mer lezvov asac verjneeeeeeer :DDDDD

  3. vaaay apriiis An jan!🙂🙂 shat urax em vor durd ekel e gracs… es el kuzenai urish bnagavarov araj ertal, baic…🙂 urax em vor liq@ mardik kan ovqer kuraxanan Spaini haxtanakov, vorovhetev gitem, vor shater@ kain vor chein havatum ed haxtanakin! baic pastoren havatoxneri tivn aveli mec er..🙂
    ELI MEK ANGAM SHAAAT SHAT MERSI AN JAN!!!!! SHAT URAX EM VOR KARDACEL U GNAHATEL ES GRACS…🙂🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s