«Պարում ենք քոչարի». ֆլեշմոբ Գյումրիում


Գյումրու ուսանողական խորհուրդը և Գյումրու երիտասարդական բանկը հուլիսի 24-ին, երեկոյան ժամը 19:00-ին Գյումրու Կենտրոնական հրապարակում կազմակերպում են ֆլեշմոբ «Պարում ենք քոչարի» խորագրով: Ֆլեշմոբը նպատակ ունի ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը կենտրոնացնել հայոց ազգային արժեքների վրա: Ֆլեշմոբերը երիտասարդական ակցիաներ են, որոնք շատ տարածված են Եվրոպայում և Ամերիկայում: Իսկ հիմա արդեն մեր քաղաքում են սկսել հաճախակի դառնալ ֆլեշմոբերը: Դրանք ունեն նախօրոք մշակված սցենար, ըստ որի էլ մասնակիցները իրականացնում են ակցիան: Բոլոր մասնակիցները միաժամանակ հանկարծակի սկսում են նույն գործողությունն անել: Իսկ գործողության ավարտին բոլորը գնում են տարբեր ուղղություններով, կարծես ոչինչ էլ չի եղել:

Այսպիսով, հուլիսի 24-ին ժամը 19:00-ին Կենտրոնական հրապարակում հանկարծակի միանում է երաժշտությունը և բոլորս սկսում ենք միասնական քոչարի պարել: Ակնկալում են բոլորիդ ակտիվ մասնակցությունը:

Մանրամասները` flashmobarmenia.wordpress.com կայքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s