Վերջին կամ առաջին ուսանողական ամռան ևս մեկ օր


…քիչ է մնացել նոր ուսումնական տարվա սկզբին… շատերի համար այս տարին վերջինն է, շատերի համար` առաջինը… ամեն դեպքում կա հուզմունք, կան էմոցիաներ, կա կարոտ… սակայն հարկավոր է վայելել Աստծո կողմից տրված յուրաքանչյուր պահն այս կյանքում, քանզի ամեն ինչն էլ ունի իր և սկիզբը, և վերջը…

Իսկ մենք` ԺՈՂ-ի ՈՒԽ-ականներս, բնավ էլ չենք ցանկանում մտածել տխուր իրողությունների մասին և փորձում ենք հնարավորինս վայելել մեզ տրված թանկարժեք օրերը: Վայելելու միջոց են, իհարկե, այն հավաքույթները, որոնք պարբերաբար կազմակերպվում են: Ու վերջերս, օգոստոսյան տապից հոգնած, որոշեցինք ևս մեկ օր նվիրել ինքներս մեզ և հանգստանալ քաղաքային` բավականաչափ աղմկոտ անցուդարձից: Իսկ միջոցը մեկն էր` հավաքվել բոլորով և քաղաքից դուրս գնալ, մեկ օր կորել բոլորից, առանձնանալ և վայելել մեր անսահման ազատությունն ու ընկերությունը: Որոշվեց օրը, որոշվեց վայրը, որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ, դեեե մի քանի մանրամասներ էլ որոշվեցին, բայց թե դրանք այնքան էլ կարևոր չեն:🙂  Որոշեցինք մեկնել Ամասիա: Դե ամեն լավ բան առանց ցավալի կորուստների թերևս չի լինում, այդպես էլ մեր դեպքում եղավ… մեր ընկերներից մի քանիսը չկարողացան ներկա գտնվել մեր տոնախմբությանը, ինչ-ինչ պատճառներով: Միայն թե մենք նրանց չէինք մոռանում, ավելին, չափից էլ ավելի շատ էինք հիշում, և կենացների ժամանակ էլ բացակա ընկերների կենացը մի քանի անգամ ավել էինք խմում::)

Ահա և եկավ սպասված ժամը, երբ  հավաքվեցինք Սուրբ Յոթ Վերք եկեղեցու մոտ, որպեսզի այնտեղից մեկնենք Ամասիա:

-Կարծես թե բոլորը տեղում են… բոլորը ներկա են???

-ԱՅՈՈՈ

-Ուրեմն շարժվեցիիինք…….

Ճանապարհն այնքան էլ երկար չէր, սակայն առանց ծիծաղելի միջադեպերի, իհակե, ամեն ինչ սուտ կլիներ:🙂 Վերջիվերջո հասնելով նախանշված վայրը` ամեն մեկն անցավ իր գործին: Ամենադաժան գործը բաժին ընկավ մեր սիրելի Նշանին, Իսկ

թե որ գործի մասին է խոսքը, ավելի լավ է չխոսենք:🙂

Օրն սկսվեց ֆուտբոլով: Հենց առաջին րոպեներից Հայկը և Մհերը սկսեցին ցուցադրել իրենց ֆուտբոլային ունակությունները, այդ իսկ պատճառով էլ երկու անգամ հարկավոր եղավ “վերանորոգել” մեր խեղճ գնդակը: :) Իսկ աղջիկներն էլ անցան իրենց գործերին:

Հայերին բնորոշ կերպով ոչ մեկս չէինք ցանկանում ջրից դուրս գալ, և ջրում էինք նույնիսկ նրանց, ովքեր կտրականապես ցանկություն  չունեին ջրի հետ գործ ունենալ:🙂

Իսկ սեղանի շուրջ բացված մտերմիկ զրույցները ևս մեկ անգամ հիշեցնում էին, որ այդ օրը լիովին մերն էր, մենք էինք այդ օրվա տերերը, և որպես լիակատար տերեր, տնօրինում էինք այն այնպես, ինչպես ուզում էինք, առանց որևէ սահմանափակումների:🙂

Այդ ամենի հետ մեկտեղ մեկ մեկ գալիս էին պահեր, երբ ցանկանում էինք առանձնանալ այդ գեղեցիկ բնությամբ վայրի անկյուններից մեկում, և մտածել… մի քանիսն այդպես էլ արեց, ու ինչքան էլ որ դա կարող է տարօրինակ թվալ, մենակության այդ մի քանի րոպեներն ամենագեղեցիկ րոպեներից մի քանիսն էին յուրաքանչյուրի  համար…🙂

Եկավ պահը բաժանման… էմոցիաներով և բազմազան հիշողություններով լի` մեզանից յուրաքանչյուրն էլ շտապում էր տուն, որպեսզի սկսեր պատմել անմոռանալի հանգստի մասին այն մարդկանց, ովքեր տեղ-տեղ խստորեն ասում են “ՈՉ”, տեղ-տեղ էլ հասկացող հայացքով նայելով` ասում “ԱՅՈ”… Յուրաքանչյուրի բարեկամներն էլ իհարկե հետաքրքրված էին, թե ինչպես է անցել օրը, ինչ հետաքրքիր պահեր են եղել և այլն:

Իսկ հաջորդ օրն  ինտերնետային բոլոր հնարավոր և անհնարին կայքերը ողողված էին նախորդ oրվա տոնախմբության նկարներով: :) Դե իհարկե, լավ հնարավորություն ևս մի քանի գեղեցիկ նկար  նկարելու և բոլորնին ցույց տալու համար:🙂

Այդպես էլ ավարտվեց գեղեցիկ մի երազ… ու գիտեք որն է ամենալավը??? Այն, որ այդպիսի երազներն հաստատ էլի ու էլի կկրկնվեն…🙂

One thought on “Վերջին կամ առաջին ուսանողական ամռան ևս մեկ օր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s