Երբ գալիս է սեպտեմբերը…


Առաջինն ինչ մտաբերվում է «սեպտեմբեր» ասելով, նոր ուսումնական տարվա սկիզբն ազդարարող սեպտեմբերմեկյան տոնն է, որն այլ կերպ անվանում ենք գիտելիքների տոն, ուստի շնորհավորենք բոլորին գիտելիքների տոնի կապակցությամբ:

Եվս մեկ ուսումնական տարի սկսեց իր ընթացքը… ժամանակն հոսում է աննկատ… ասես երեկ էինք առաջին անգամ ոտք դնում հարազատ բուհ, առաջին անգամ էինք փորձում գտնել մեզ հուզող հարցերի պատասխանները, առաջին անգամ էինք հաղթահարում խոչընդոտներ ու դժվարություններ, առաջին անգամ փորձում գտնել կյանքի այն դրսևորումները, որոնք մեզ հարազատ են և, վերջիվերջո, առաջին անգամ էինք փորձում ինքնահաստատվել… սակայն արդեն իսկ այսօր ժամանակն է եկել մեզանից շատ շատերին մաղթել հաջողություններ ապագայում և հուսալ, որ նրանք կհասնեն այն ամենին, ինչին ձգտում են: Դրա հետ մեկտեղ ժամանակն է դիմավորել մեր նորեկներին, այն աշակերտներին, ովքեր այս տարի ընդունվելով մեր բուհ` համալրելու են մեր` ուսանողներիս շարքերը և դառնալու են  մեր համալսարանի հարազատ ուսխորհրդի ապագան կերտողները: Ապագա, որը, համոզված ենք, լինելու է լուսավոր, պայծառ և հուսադրող, քանզի  ապագա ստեղծելու հիմնական գրավականը վառ ներկա և ամուր հիմքեր, այսինքն` անցյալ ունենալն է, ինչը մենք անկասկած ունենք: Սերնդափոխությունը ժամանակի բնականոն ընթացք է, որը պետք է լինի,, և կցանկանայինք, որպեսզի մեր ուսանողական խորհրդի շրջանակներում սերնդափոխությունն ընթանար իր բնականոն ընթացքով և որ ամեն ինչ մեր մոտ ստացվեր այնպես, ինչպես մենք պատկերացնում էինք: Յուրաքանչյուր ժամանակահատվածն ունի իր առաջնորդը, և ցանկանում ենք, որ մեր գալիք սերունդների առաջնորդները, հիշելով նախկինների կատարած գործն ու նվիրվածությունը, ձգտեն էլ ավելի կատարելագործել այն ամենն ինչ ունենք և պահպանել մեր համալսարանի և մեր ուսանողական խորհրդի բարի անունն ու հաղթանակների երկար շղթան:

Մեր ուսանողական խորհուրդը բուհի շրջանավարտներին իսրտե մաղթում է ամենայն բարիք և հաջողություններ, իսկ նոր ուսումնական տարվա առաջին կուրսեցիներին` հաջող ընթացք և ուսման մեջ, և, իրարկե, ուսանողական կյանքում:
Ցանկանում ենք, որ դուք` սիրելի առաջին կուրսեցիներ, չվհատվեք խոչընդոտներից և չվախենաք պայքարել, քանզի կյանքը պայքար է, և կհաղթի նա, ով ամենից շատ է ուզում հաղթանակ տոնել: Ցանկանում ենք ձեզ հաջողություններ ուսման մեջ և նորանոր ու բաղձալի հաղթանակներ մեր ուխականների շարքերում:🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s