Եվս մեկ FLASHMOB-ային “հեղափոխություն” Գյումրիում


Միջազգային տոնացույցում սեպտեմբերի 15-ն ընդունված է նշել որպես ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ: Ներկայիս հասարակությանը  իսկապես հարկավոր է տեղեկացնել նմանատիպ կատեգորիայի (ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ)առկայության, ինչպես նաև վերջինիս` որպես միջազգային տոն նշվելու մասին: Ուստի Գյումրու ակտիվ երիտասարդությունը չէր կարող անմասն մնալ նմանատիպ տոնը “մասսայաբար” նշելու հարցում:
Ինչպես զգացվում է վերջին ժամանակահատվածում, ֆլեշմոբային մշակույթը սկսում է գլուխ բարձրացնել մեր քաղաքում` շնորհիվ նվիրյալ մարդկանց, և այս փաստը չափազանց կարևոր հետք կարող է թողնել քաղաքի ընդհանուր մթնոլորտի վրա: Այսինքն հարկավոր է շարունակել նույն տեմպերով, դեռ մի բան էլ ավելի ակտիվ:🙂

Այսպես, սեպտեմբերի 15-ին, Գյումրիում տեղի ունեցավ արդեն իսկ ավանդական և հարազատ  դարձած ֆլեշմոբ` նվիրված ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ: Կազմակերպիչներն էին` “ԳՈՒԽ” ՀԿ- ն և Գյումրու Երիտասարդական բանկը: Ֆլեշմոբի հիմնական իմաստը կայանում էր նրանում, որ նախապես պատրաստված թղթերը, որոնց վրա գրված էր “ԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ” կոչը, իրենց “հանգրվանն” էին գտնելու Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի շենքի պատերից մեկին: Իդեպ, ֆլեշմոբին  միացան նաև «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» ծրագրի շրջանակներում Հայաստան հյուրընկալված  երիտասարդներ Եվրոպայից: Մի վայրկյանում Ակադեմիայի պատը դարձավ սպիտակ – սպիտակ, իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ մենք ընտրել էինք ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ գաղափարը ոչ միայն բուն ֆլեշմոբի շրջանակներում, այլև կազմակերպչական աշխատանքներում ևս… ինչ եմ ուզում ասել` թղթերի վրա գրված “ԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ” կոչը թարգմանված էր տարբեր լեզուներով: Ծանոթ էր լեզուն, թե անծանոթ, մեծ մասամբ միևնույն էր, ու այստեղ էլի հիշենք բավականին տարածված, բայց տեղին օգտագործելու դեպքում` շատ ճիշտ արտահայտություն` ԿԱՐԵՎՈՐԸ ԳԱՂԱՓԱՐՆ Է, ՈՒ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՍ:
Բուն ֆլեշմոբային տրամադրվածությոնը շարունակվեց նաև հիմնական “առաքելությունից” հոտո` մեր օտարերկրյա սիրելի հյուրերի ցանկությամբ, հենց քաղաքի կենտրոնում, ու հենց այնպես ինչպես ցանկանում էին նրանք, և մենք իհարկե…🙂 առանց որևէ սահմանափակումների, վախերի և ԿՈՄՊԼԵՔՍՆԵՐԻ: Մի պահ նաև հիշեցինք որոշ ժամանակ առաջ Գյումրիում տեղի ունեցած ևս մեկ ֆլեշմոբ, և ասես ցանկացանք կրկնել այն: Խոսքը “ՊԱՐՈՒՄ ԵՆՔ ՔՈՉԱՐԻ” մոբի մասին է: Երիտասարդներով սկսեցինք պարել քոչարի և դա ավելի համպատրաստից բնույթ կրեց, քան ինքը` ֆլեշմոբը:🙂

Ահա այսքանը… իսկ առջևում նոր տոներ են ու նոր ֆլեշմոբային խելառ մտահղացումներ, որոնք օդուջրի պես հարկավոր են մեր քաղաքին…🙂

3 thoughts on “Եվս մեկ FLASHMOB-ային “հեղափոխություն” Գյումրիում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s