ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ… ՀԱՅԱՍՏԱՆ!!!!!!!!!!!!!!!!!


Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է…
Ահա այս բառերի մեջ է ամփոփված հայի ոգին, կամքն ու հպարտությունը… միասնակաբար արել էնք ամեն ինչ. և կառուցել, և շենացրել, և կերտել, և հաղթանակել… միաժամանակ նաև կործանել, փշրել և դավաճանել ենք միասին…
այ քեզ ազգ… J թերևս հենց սրա մեջ է թաքնված հայի ֆենոմենը …🙂
Մեծ ազգերն են պատմություն կերտում, իրողություններ դրոշմում, ընթացք փոփոխում… ստիպում ապրել և արարել այնպես, ինչպես նրանք են ցանկանում, ինչպես ցանկանում է մեծն ՈՒԺ կոչվածը… այո… մենք եղել ենք նաև այդպիսին… իսկ հիմա… հիմա մնացել են հիշողություններ այն պայծառ ժամանակաշրջաններից, երբ Հայաստանը ծովից  ծով էր…
Բայց միթե ազգի ուժը միմիայն տարածքի մեծության մեջ է… բնավ… շատերիս հիշողություններում դեռևս թարմ են Ղարաբաղյան շարժման մանրամասները, պատերազմի անջնջելի հետքերն ու ցավի մրմուռը, որոնք միախառնվելով հայի հպարտ կեցվածքի հետ` տվեցին այն, ինչ անվանեեցինք ՀԱՂԹԱՆԱԿ: Պատերազմ էր, ժողովուրդ!!!!!!!!… պատերազմ… արհավիրք, որը խլեց հարյուրավոր կյանքեր… խլեց անվերադարձ և դրա փոխարեն տվեց հաղթանակ… ես չէ, որ պետք է դատեմ` արդյոք արժեր կյանքեր զոհել հանուն հաղթանակի, սակայն հայի համոզմունքն իհարկե անդադար կրկնում  է` ինչքան էլ ցավալի կորուստ է ծնողի համար որդի կորցնելը, կնոջ համար` ամուսին, քրոջ համար եղբայր կորցնելը, այնուամենայնիվ հարկավոր էր մի գին վճարել հանդարտություն և խաղաղություն ձեռք բերելու համար…
ՀԻՄԱ ՄԵՆՔ 19 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ… Մեզանից շատերն այս տարի իրենց
19-ամյակը տոնելու են մեր անկախ հանրապետության հետ միաժամանակ… իսկ երբ դրա հետ մեկտեղ գիտակցում ես փառավոր ազգի ներկայացուցիչ լինելդ, հոգիդ հաստատ կլցվի  անբացատրելի զգացումներով, երևի թե սիրով և երջանկությամբ… ԵՍ ՀԱՅ ԵՄ!!!!!!  Հենց դա էլ անվանում են հայրենասիրություն, որից այսօր շատ երիտասարդներ, ցավոք, հեռու են` շատ դեպքերում խառնելով ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ԱԶԳ կատեգորիանեը… ազգը քո հողն ու ջուրն է, այն մեծ աշխարհն ուր գնում են արմատներդ… իսկ պետության լավ կամ վատ կողմերը բնավ չպետք է հիմք հանդիսանան արհամարհելու և փնովելու այն ազգը, որին դու պատկանում ես… լավ թե վատ, ուժեղ թե տկար, դա մերն է, ու մենք ենք վաղվա օրվա հույսն ու հավատը, ուժն ու փառքը…
Ամեն տարի երբ մոտենում է սեպտեմբերի 21-ը, փորձում եմ տարանջատել այն բոլոր ձեռքբերումներն ու անկումները, որոնք գրանցել է իմ պետությունը, փորձում եմ օգնել ու աջակցել հստակ ապագա կերտելու գործին, ու ամեն անգամ հասկանում, թե ինչքան եմ սիրում հայրենիքս, ինչքան կապված եմ Հայաստանին ու թե ինչքան կուզենայի որ հայրենասեր անհատների թիվն ահռելի լիներ… մենք ունենք այն ինչ անվանում ենք ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ինչի համար պահանջված գինը վաղուց վճարել ենք: Հիմա մնում է շենացնել ու փառաբանել ազատ Հայաստանը և ոչ մի դեպքում չմոռանալ այն անհատներին, ովքեր իրենց քաջությամբ կերտեցին մեր անկախ կյանքն ու ազատ հայրենիքը… Երանի մեզանից յուրաքանչյուրի հոգիներն էլ դառնան այնպես ազատ, ինչպես մեր հայրենի երկիրն է…
ԵՍ  ՍԻՐՈՒՄ  ԵՄ  ՀԱՅԱՍՏԱՆՍ… իսկ դուք??? ………  :)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s