“Հույս, հավատ, սեր” ծրագիրն Անիում /19.09.2010/


Սույն թվականի սեպտեմբերի 19-ին կայացավ հերթական “Հույս, հավատ, սեր” խորագրով ծրագիրը: Տարբեր բուհերի ուսանողներ  հավաքվեցին սուրբ Յոթվերք եկեղեցու բակում, այնուհետև իրենց խոսքը հղելով  առ  Աստված` ուղևորվեցին Արևմտյան  Հայաստանում գտնվող մեր հինավուրց մայրաքաղաքներից մեկը…դեպի Անի:

Ինչպես  միշտ ի  սկզբանե բոլորի տրամադրությունը և ոգևորվածությունը  շատ բարձր էր, տիրում էր ընկերական մթնոլորտ և  ամբողջ  ճանապարհին երիտասարդները վերհիշում և երգում էին վաղուց  մոռացված երգեր մեր հայրենիքի մասին: Ծրագրի նպատակը  ոչ միայն Անին տեսնելն էր, այլև Անիի տարածաշրջանում գտնվող Խարկով գյուղում լքված և խոնարհված եկեղեցու բարեկարգումն էր: Երիտասարդների ոգևորվածությունն այնքան մեծ էր ,որ տեղ  հասնելուն պես մասնակիցները, չսպասելով գործիքները բերելուն, ակտիվ կերպով սկսեցին աշխատանքը` որպես  գործիք  օգտագործելով ձեռքերը և  տոպրակները: Իսկ գործիքները բերելուն պես երիտասարդներն էլ  ավելի եռանդուն և  ակտիվորեն շարունակեցին աշխատանքը:

Ժամանակի սղության պատճառով չհաջողվեց լիովին ավարտին  հասցնել եկեղեցու մաքրման աշխատանքները`թողնելով դա ևս մեկանգամյա այցի: Այնուհետև ուղևորվեցին դեպի Անի:

Սեպտեմբերի 19-ը նաև հոբելյանական  օր էր բոլոր նրանց համար, ովքեր  տարիներ շարունակ  մասնակցել են եկեղեցիների բարեկարգման աշխատանքներին, քանզի   այդ  օրը «հույս, հավատ, սեր» խորագրով  ծրագրի 6  ամյակն էր:

Անիում երիտասարդները երգեցին ու պարեցին ավանդական հայկական քոչարի, ինչպես նաև Տեր Հուսիկի գլխավորությամբ անցկացրեցին հոգևոր դաս:

Այդ ընթացքում մեր հինավուրց մայրաքաղաք Անիի  մոտ էին գտնվում “Նոյան Տապան” ծրագրով Եվրոպայից ժամանած հյուրերը: Նախապես պայմանավերված կերպով Եվրոպացի հյուրերն  ու մեր երիտասարդները սահմանի երկու կողմերից ողջունեցին միմյանց, այնուհետև  միասնական   աղոթքով  իրենց խոսքն ուղղեցին առ Աստված այն ակնկալիքով, որ մեր պատմական հողերն օրերից մի օր կվերադարձվեն մեզ և մենք կկարողանանք  ազատ և անկախ զգալ մեզ  մեր իսկ  հողի վրա:

Ասյա Ավագյան

Это слайд-шоу требует JavaScript.

2 thoughts on ““Հույս, հավատ, սեր” ծրագիրն Անիում /19.09.2010/

  1. lav or er… es het galis mi ban mtaceci vor@, chgitem el mot apagayum hnaravor e te che, baic piti havatam vor anpayman lini… uzum em myus angam gal nuin texn u ancnel ed sahman kochvacn anargel, gorovhetev kgitenam vor menq mer hayreniq@ het enq stacel… Astvac ta edpes lini…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s