ՈՒԽ-ի արխիվում


Թե ինչու որոշեցինք այսօր փորփրել ՈՒԽ-ի արխիվը, այդպես էլ չհասկացա, բայց որ դա մեզ շատ հետաքրքիր անակնկալներ պարգևեց, դա հաստատ: Հետաքրքիր էր, թե ինչ է եղել ասենք 7 կամ 10 տարի առաջ: Շատ հետաքրքիր էր նաև ինտելեկտուալ խաղում մեր այժմյան դասախոսների «անտաղանդ» պատասխանները: Բայց ավելի հաճելի նյութեր էլ գտանք: Այսպիսով.


Ուխական կյանքի հետ կապված, բայց նաև մի լրիվ այլ, հարուստ ու զվարճալի աշխարհ, որը ցավոք անհասանելի մնաց մեզ համար: Համենայն դեպս մինչև հիմա էլ մեծ հպարտությամբ ենք նշում մերոնց հաղթանակների մասին, չնայած դրանց մասին ընդամենը լսել ենք, չենք էլ տեսել: Ափսոս հայտարարության մեջ պարզ չէ, թե որ թվականին է այս ամենը տեղի ունենում, բայց փոխարենը պարզ է, որ մարզային միակ թիմը Գյումրիինն է, որի հիմքն էլ` մեր տղաները: Հուսով ենք ապագայում ՈՒՀԱ-ն կվերածնվի, ու ոչ միայն մեր բուհում, այլ նաև մեր քաղաքում:

Այս նկարը ցավոք մի քիչ անորակ է, ուսանողների դեմքերը չի երևում, բայց կարծում եմ, պետք էլ չէ, որովհետև յուրաքանչյուր ժողի ուխական այստեղ նայելով տեսնում է իրեն: Շատ հաճելի է գիտակցել այդ ընդհանուր ոգու առկայությունը, որը եղել է տարիներ առաջ, և որը ակամայից ժառանգել ենք մենք, ու շարունակում ենք փոխանցել:

Սա էլ մեր ուսանողական խորհրդի ամսաթերթերը, որոնք կարծես տարիների խորքից կոչ են անում լինել ավելի ակտիվ` «Ակտիվ+» և ավելի տնտեսող «Էկոնոմ+»: Հետաքրքիր է, իսկ ինչ կմտածեն ասենք 2018թ. ուխականները մուտք գործելով այս բլոգ????

One thought on “ՈՒԽ-ի արխիվում

  1. Kuzenayi mi or el «porpreinq» ux-i NAXAGAHNERI uxakan kyanqin verabervox arxivner@, i verjo tapanceinq nranc ayn husharat tariner@ voronc mej NRANQ unecel en irenc kyanqi amenahetaqrqir u aylakerp tarineri voroshaki zhamanakahatvats… Shat kcankanayi vor blogum liner «Mer VASTAKAVOR UX NAXAGAHNER@ ev irenc ux-akan arxiv@» temayov gone mek hodvats…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s