Մեր համալսարանն 80 տարեկան է…


Հոկտեմբրի 21-ին լրացավ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի 80-ամյակը: 80 տարի շարունակ մեր համալսարանի ուժերով կրթվում և դաստիարակվում են ապագա տնտեսագետներ, որոնց ուսերին էլ դրվել, և մինչ օրս էլ դրվում է պետության ապագան առավել պայծառ և կայուն ձևավորելու դժվարին առաքելությունը: 80 տարի շարունակ համալսարանը տվել է բազմաթիվ գիտությունների թեկնածուներ, դոկտոր – պրոֆեսորներ և իրենց ընտրած բնագավառում աշխատող բազմաթիվ բանիմաց մասնագետներ: Իսկ 1997թ.-ին բուհն իր մասնաճյուղը բացեց նաև մեզ մոտ` Գյումրիում:
Հոկտեմբերի 21… Երևան… այս օրը Օպերայի շքեղ դահլիճում մեծ հանդիսությամբ նշվեց բուհի 80-ամյակը: Ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան անձինք, պաշտոնյաներ, ովքեր եկել էին համալսարանի մեծարման երեկոյին ներկա գտնվելու: Երեկոն անցավ հրաշալի: ՀՊՏՀ ԳՄ-ն ներկայացնում էին պրեֆեսորադասախոսական անձնակազմը և իհարկե համալսարանի ուսխորհրդի անդամները, այսինքն մենք` ուխականներս…🙂 Երեկոյին մոտ հասնելով Երևան և բավականին դժվարություններ անցնելով` կապված Օպերայի դահլիճ մտնելու և մի կերպ ԿԱՆԳՆԵԼՈՒ տեղ գտնելու հետ, մենք վերջիվերջո կարողացանք ներկա գտնվել մեծարման երեկոյին… թերևս դա միակ տեղն էր, որտեղ ԱՄԵՆՈՒՐ ԺՈՂ ԷՐ…🙂

Իսկ մենք տոնը շարունակեցինք նաև միջոցառումից հետո, ինչպես Երևանի փողոցներում, այնպես էլ հետդարձի ճանապարհին :) Այդպես էլ ավարտվեց ևս մեկ ուխական հետաքրքիր “ճանապարհորդություն”…🙂

P.S. Եվս մեկ անգամ շնորhավորում ենք բոլոր ԺՈՂցիներին մեր ՄԱՅՐ բուհի 80-ամյակի կապակցությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s