ՋԱՆ ԳՅՈՒՄՐԻ ՋԱՆ………..


Գյումրու օրն էս անգամ էլ անմոռաց էր ուխականների համար: Սակայն դրան անցնելուց առաջ կցանկանայի շնորհավորել բոլոր Գյումրեցիներն տոնի կապակցությամբ: Գյումրին թերևս միակ քաղաքն է մնացել Հայաստանում, որտեղ ավանդապաշտությունը դեռ կա, և բավականին շատ… տեղ – տեղ դա լավ է, շատ դեպքերում  էլ` վատ… բայց վատ է, թե լավ, միևնույն է, մերն է, մեր սիրելի քաղաքն է, մեր ծննդավայրն է, որտեղ անցկացրել ենք մեր մանկության և պատանեկության տարիները, մեր մեծերից լսել հետաքրքիր պատմություններ` կապված Գյումրու ավանդույթների և ճանաչված Գյումրեցինեի հետ… հասկացել էնք` ինչ է նշանակում Գյումրեցու հյուրասիրությունը և բացահայտել, թե ինչու ՀԱՅՐաքաղաքցիներուն ու ՄԱՅՐաքաղաքցիներին էնքան էլ “իրար հետ չունեն”…🙂
Գյումրին մի մեծ շտեմարան է, որտեղ կարող ես գտնել ամենատարբեր և հետաքրքիր անձնավորությունների, հանդիպել զավեշտալի և տարօրինակ իրավիճակների, հուսադրվել կամ հիասթափվել, ծիծաղել կամ լաց լինել… մի խոսքով այստեղ ամեն ինչ կա…🙂 միայն թե քաղաքս շեն ու առանց աչք ծակող խնդիրների տեսնելու ցանկությունը շատ մեծ է…
Գյումրու օրվան նվիրված տեղի ունեցավ շքերթ, որն իր ավարտը կնքեց հենց այն պահին, երբ բոլորով հասանք քաղաքապետարանի “ՆՈՐԱԲԱՑ” շենքի մոտ:🙂
ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՔԵՂ ԾՐԱԳԻՐ, որին մասնակցելու առիթն իհարկե ուխականները բաց թողնելու իրավունք չունեին…🙂 Համերգը տևեց մինչ ուշ գիշեր և ավարտվեց տոնական հրավառությամբ, իսկ մինչ ավարտը ՊԱՐՈՒՄ ԷԻՆ ԲՈԼՈՐԸԸԸ…🙂  կամ ավելի ճիշտ` ՊԱՐՈՒՄ ԷԻՆ ԺՈՂԻ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸԸԸ…🙂 համաձայնեք զավեշտալի է, երբ քաղաքի օրվան նվիրված համերգային ծրագրի ժամանակ ներկայացվող երգչի կամ երգչուհու անունը լսելիս հանկարծ լսվում է ԺՈՂ վանկարկումը… )  դե մենք ուրիշ ենք ելի, հո էդ էմպես չի ասված… պարեցինք չտեսների նման!!!!!!! իսկ տուն գալուն պես մի քանի ժամ տառապում էինք բազմապիսի և բազմազան ցավերով:🙂
Բայց չնայած էդ ամենին հիանալի երեկո էր, ուղղակի չտեսնված: Ամեն ինչ հոյակապ էր, ու ամենակարևորը` բոլոր ընկերները տեղում էին, իսկ ընկերովի նույնիսկ մահն է հարասանիք…
Ինչևէ… ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԳՅՈՒՄՐԻ!!!!!!

2 thoughts on “ՋԱՆ ԳՅՈՒՄՐԻ ՋԱՆ………..

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s