JOXLife-ը 1 տարեկան է


Հոկտեմբերի 31: Մեկ տարի առաջ հենց այս նույն օրն էր, երբ այս բլոգում հանգրվանեց մեր առաջին գրառումը և սրանով սկիզբը դրվեց մի գործի, որն մինչև այսօր արտացոլում է մեր ժողեցիներիս, մասնավորապես` ուխ-ականներիս անցած ուսանողական օրերը: Այս բլոգի շնորհիվ կարողացանք մեկ տարի շարունակ շատերին հասանելի ու իրազեկ դարձնել այն ամենը ինչը որ կատարվում է ՀՊՏՀ ԳՄ-ում, և ոչ միայն այստեղ: Կարողացանք մեր թարմ լուրերով և հետաքրքիր իրադարձություններով գրավել բազմաթիվ այցելուների ուշադրությունը:

Այսօր հետևելով մեր բլոգի և հասարակության հետ եղած կապերին կարող ենք վստահորեն նշել, որ երբևէ ուշադրության պակաս չենք ունեցել, ինչպես նաև չենք ունեցել ոչ մի արտառոց դեպքեր` կապված բլոգի հեղինակության և համբավի հետ:

Եվ խոսելով բլոգի արդեն իսկ մեկ տարվա գործունեությունից, այժմ կներկայացնենք որոշակի տվյալներ` կապված ինչպես բլոգի այցելուների, այնպես էլ նրանց ուշադրության կենտրոնում գտնվող գրառումների մասին: Եվ այսպես` 31.10.2009թ.-ից մինչև 31.10.2010թ.-ը վիճակագրական  տվյալներով բլոգի դիտումների թիվը կազմում է  13.689 (Գյումրվա   պայմաններում, երբ բնակչության երևի ընդամենը 2 % գիտի թե բլոգն ինչ է շատ հիանալի ցուցանիշ է ): Հիշարժան էր բլոգի 10.000-րդ այցելությունը և դա տեղի ունեցավ օգոստոսի 7-ին: Ամենաշատ էջի դիտում տեղի է ունեցել մայիսի 26-ին`  372, բայց զարմանալին այն է, որ այդ օրը նույնիսկ գրառում չենք ունեցել🙂  Ամենաշատ գրառումներով ամիս դա դեկտեմբերն է, ամենաակտիվ մեկնաբանը` Գագան, իսկ ամենաակտիվ հեղինակը` joxlife:

Այցելուների մեջ գնահատվում է այն փաստը, որ դրանք չեն եղել զուտ էջի դիտում, այլ տվյալներից ելնելով կարող ենք նշել, որ գրառումները բազմաթիվ անգամ ընթերցվել են, իսկ ամենաակտիվները թողել են նաև իրենց մեկնաբանությունները,  որոնց թիվը այսօր կազմում է 117: Ներառելով այս գրառումը  այսօրվա դրությամբ ունենք 71 հրատարակված գրառում, որոնք իրենց մեջ են  ամփոփում մեր ուսանողական կյանքը, ուխ-ի ծրագրերը, առաջիկա ծրագրերը, բուհի անցուդարձը, ինչպես նաև ուսանողների ԴԱՍաԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Էջերի մեջ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերվել է «Պատկերասրահ»-ին, իսկ խորագրերում  ցուցանիշները գրեթե հավասար են: Ցածր չէ նաև  joxlife.wordpress.com բլոգի գնահատականը ըստ google-ի` pagerank-ի համակարգում 5-րդ մակարդակում է:

Եվ վերջում մեր խորին շնորհակալություններն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս բլոգի ստեղծման և կայացման գործում: Ցանկանում ենք, որ այս տեմպերով գալիք տարիներում ևս նշվի մեր բլոգի տարեդարձը, և որ բլոգի գործունեությունը երբեք չդադարի: ՇՆՈՐՀԱՎՈՐ  1  ԱՄՅԱԿԴ  ՍԻՐԵԼԻ  JOXLIFE:

One thought on “JOXLife-ը 1 տարեկան է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s